Այս անգամ, կարծես թե, Ռուսաստանը չի կատակում եւ գնալու է մինչեւ վերջ. Բալասանյան
Դոնեցկի տելեգրամ ալիքները տարածում են ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Պեսկովի հայտարարությունը, որը նա կատարել է մի քանի ժամ առաջ. «Կոնֆլիկտը Դոնբասում չի կարող լուծվել ռազմական ճանապարհով, հակառակ դեպքում կդրվի ուկրաինական պետականության հարցը։ Կիեւում եւ Վաշինգթոնում գիտեն այս մասին»:
Այս մասին տեղեկացնում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ եւ ընդգծում. «Կարծես թե խնդիրը հանգուցալուծում է ստանում։ Կամ այս կողմ, կամ՝ այն։ ԱՄՆ արդեն հայտարարել է, որ 2022թ հունվարի 12-ին հնարավոր է ռուս-ամերիկյան բանակցությունների անցկացում։ Այս անգամ, կարծես թե, Ռուսաստանը չի կատակում եւ գնալու է մինչեւ վերջ։ Իսկ մինչեւ վերջ գնալու ռազմական եւ աշխարհաքաղաքական հնարավորություն Մոսկվա այս պահին ունի։ Վստահ եմ, որ եւ Վաշինգթոնում, եւ Կիեւում գիտեն այդ մասին»: