1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Այս ծրագրերի իրականացմամբ կունենանք անվտանգ, հուսալի և կայուն էներգետիկ համակարգ. Երվանդ Զախարյան

 

 

Հուլիսի 22-ին «Մոսկվայի տուն» կենտրոնում ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների, ԱԺ պատգամավորների, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել «Հայաստանի էներգետիկ համակարգի երկարաժամկետ /մինչև 2036 թվականը/ զարգացման ուղիները» խորագրով ծրագրի շնորհանդեսը:

Հայաստանի էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036թ.) զարգացման ծրագիրը մշակվել է ԱՄՆ ՄԶԳ (USAID) աջակցությամբ և ֆինանսավորմամբ, ամերիկյան փորձագետների, նախարարության և էներգետիկայի ինստիտուտների մասնագետների մասնակցությամբ:

Ծրագրի արդյունքները հիմնված են ամբողջ էներգահամակարգի օպտիմիզացիոն հաշվարկների վրա, հաշվի առած բոլոր էներգապաշարները (նավթամթերքներ, միջուկային, հիդրո, վերականգնվող, կենսազանգված, փայտ, ածուխ և այլն), արտադրող և փոխանցող ենթակառուցվածքները, սպառման բոլոր ոլորտներում (արդյունաբերություն, տրանսպորտ, բնակչություն, ծառայություններ, գյուղատնտեսություն) տեխնոլոգիաները:

ՀՀ Վարչապետը ողջունելով շնորհանդեսի մասնակիցներին՝ նշել է, որ մեծապես կարևորում է նման միջացառման անցկացումը, ինչը հնարավորություն կտա լայնորեն քննարկելու երկարաժամկետ հատվածում Հայաստանի էներգետիկ համակարգի զարգացման հնարավորությունները, վեր հանելու առկա խնդիրներն ու մարտահրավերները, գտնելու դրանց լուծման ճանապարհները:

«Վստահ եմ, որ այս համաժողովի շրջանակում տեղի ունենալիք քննարկումները էապես կնպաստեն մեր երկրի ապահով էներգետիկ համակարգի կայացմանն ու զարգացմանը», -իր ելույթում նշել է ՀՀ Վարչապետը:

Հովիկ Աբրահամյանն իր խոսքում նաև նշել է, որ իրականացվում են համակարգի ֆինանսական առողջացմանն ուղղված մի շարք միջոցառումներ, որոնք իրենց մեջ ներառում են նաև շուկայի կառուցվածքի և սակագների մեթոդաբանության վերանայում:

«Էներգետիկ համակարգի բարելավման, ներդրումների արդյունավետության, սպառողներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման, էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգի արդիականացման և կորուստների կրճատման նպատակով իրականացվում են սակագների ձևավորման սկզբունքների և մեխանիզմների արդիականացման և իրատեսական էներգահաշվեկշիռների ապահովման աշխատանքներ: Հուսով ենք, որ շուտով այդ միջոցառումները կունենան իրենց դրական ազդեցությունը», -ասել է ՀՀ Վարչապետը:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, իր հերթին ողջունելով շնորհանդեսի մասնակիցներին, նշել է, որ հանդիպման նպատակն է հանրության լայն քննարկմանը ներկայացնել ՀՀ էներգետիկ համակարգի մինչև 2036թ. զարգացման ռազմավարությունը, որը տրամաբանական շարունակությունն է էներգետիկայի զարգացման ռազմավարական բնույթի մինչ այսօր մշակված փաստաթղթերի, ինչպիսիք են 2005թ. և 2007թ. ՀՀ էներգետիկայի զարգացման ռազմավարությունները, 2013թ. հոկտեմբերին ՀՀ Նախագահի կարգադրությամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգը» և 2014թ. հուլիսին ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված «ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի դրույթների իրականացումն ապահովող 2014-2020 թվականների միջոցառումների ծրագիրը, որոնք նպատակաուղղված են ապահովելու Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգությունը՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության դրույթներին համահունչ:

-Մենք, գիտակցելով, որ զարգացման ծրագրերը կյանքի կարող են կոչվել միայն առողջ համակարգում, դեռ 2014թ. մայիսից խորը, բազմակողմանի վերլուծություն իրականացրեցինք ամբողջ էներգահամակարգում: Արդյունքում ձևավորվել է առողջացման ծրագիր, որը պետք է ապահովի էներգահամակարգի կայունությունը և հուսալիությունը,- ասել է Երվանդ Զախարյանը:

Նախարարը տեղեկացրել է, որ արդեն իսկ մշակված էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրական էներգիայի արտադրության, ներկրման, արտահանման և բաշխողի էլեկտրական ցանցեր առաքման կանխատեսվող հաշվեկշռի կազմման կարգը, որը դրվել է 2015թ. օգոստոսի 1-ից հաստատված էլեկտրաէներգիայի սակագների հիմքում, ինչը բացառելու է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում ֆինանսական վնասների ձևավորումը: Երվանդ Զախարյանի խոսքով Կառավարման համակարգում ներդրվել է վերահսկողության այնպիսի մեխանիզմ, որն անմիջապես կարձագանքի չնչին շեղումների ժամանակ: Մշակվել են նաև

էլեկտրաէներգետիկ համակարգի բարելավմանը, ներդրումների արդյունավետությանը, սպառողներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգի արդիականացմանը և կորուստների նվազեցմանն ուղղված առաջարկություններ, որոնց իրականացումը առաջիկա 1-2 տարիների ընթացքում` նախնական գնահատմամբ կբերի բաշխիչ ցանցերում փաստացի կորուստների նվազմանը` 1,5-2%-ով:

-Այս ծրագրերի իրականացմամբ կունենանք անվտանգ, հուսալի և կայուն էներգետիկ համակարգ, անհրաժեշտ էլեկտրաէներգիայի արտադրություն ներքին շուկայի և արտահանման համար, կայուն ֆինանսական վիճակ, կանխատեսելի սակագներ և կորուստների կրճատում, սպառողներին մատարակարարվող էլեկտրաէներգիայի որակի բարձրացում, ինչը կխթանի բնակչության սոցիալական վիճակի բարելավմանը և բիզնեսի զարգացմանը,- ասել է Երվանդ Զախարյանը: Նա շնորհանդեսի մասնակիցներին ներկայացրել է նաև էներգետիկայի զարգացման ռազմավարական ուղղություններով վերջին մեկ ու կես տարվա ընթացքում կատարված նշանակալի աշխատանքները՝ ատոմային էներգետիկայի, ենթակառուցվածքների, վերականգվող էներգետիկայի և էներգախնայողության, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության մասով:

-Այսքանով հանդերձ՝ դեռևս կան բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ շարունակում ենք աշխատանքները: Մենք պատրաստ ենք լսել Ձեր կարծիքները և առաջարկները, ստանալ այն հաջող արդյունքը, որը թույլ կտա ունենալ կայուն և հուսալի էներգահամակարգ,- խոսքն ամփոփել է Երվանդ Զախարյանը:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը մանրամասն ներկայացրել է մինչև 2036թ. նվազագույն ծախսերով էլեկտրաէներգետիկ համակարգի զարգացման ծրագիրը: Նրա խոսքով, այն մշակելիս հաշվի են առնվել մի շարք հիմնարար սկզբունքներ՝ երկրի էներգետիկ անվտանգության և անկախության ողջամիտ մակարդակի ապահովումը, էներգակիրների հուսալի մատակարարումը ներքին շուկայի սպառողներին՝ հնարավորին ցածր գներով, էներգաարդյունավետության և վերականգնվող էներգետիկայի տնտեսապես հիմնավորված ներուժի իրացումը, տարածաշրջանային համագործակցության ընդլայնումը, շուկայում առկա արտադրման և սպառման տեխնոլոգիաները, ենթակառուցվածքային և տեխնոլոգիական սահմանափակումները:

Հայաստանի էներգետիկ համակարգի ներկայիս հնարավորությունների ու զարգացման հեռանկարների շուրջ կատարված ուսումնասիրությունների ու վերլուծությունների արդյունքում մասնագետները մինչև 2036 թվականը զարգացման ծրագրում ուսումնասիրել են զարգացման տարբեր սցենարներ: Բոլոր դիտարկված տարբերակներում գործող միջուկային բլոկի փոխարինումը

2027թ.-ին նոր էներգաբլոկով տնտեսապես հիմնավորված է և անհրաժեշտ՝ ելնելով երկրի ռազմավարական դրույթներից: Նոր միջուկային էներգաբլոկի շահագործման հանձնումը նախատեսված է մինչև 2027 թվականը:

Առաջարկների մեջ կարևոր տեղ ունի նաև նոր ջերմային ՀՇԳՑ էներգատեղակայանքների կառուցումը, սկսած 2018 թվականից: Այս հզորությունների անհրաժեշտությունը պայմանավորված է Իրան-Հայաստան գազ-էլեկտրաէներգիայի փոխանակման պայմանագրի պարտավորությունների կատարմամբ, ինչպես նաև Հրազդան ՋԷԿ-ի գործող բլոկների շահագործման դադարեցմամբ: Դիտարկվում է նաև 2027թ.-ից հետո Իրան-Հայաստան գազ-էլեկտրաէներգիա փոխանակման պայմանագրի երկարացում` տնտեսապես հիմնավորված պայմաններով:

Մինչև 2036 թվականը զարգացման ծրագրում հաշվի է առնվել էներգախնայող տեխնոլոգիաների ներդրումը բոլոր բնագավառներում: Վերականգնվող էներգետիկայի բնագավառում դիտարկվում է փոքր ՀԷԿ-երի կառուցում գումարային 150 ՄՎտ հզորությամբ, մինչև 2021թ.՝ հաշվի առնելով տեսակարար ներդրումների աճը և բնապահպանական պահանջների ապահովումը՝ մասնավոր ներդրումների հաշվին: Առաջարկվում է միջին հզորության ՀԷԿ-երի (Լոռիբերդ-66 ՄՎտ և Շնող-70 ՄՎտ) զարգացում և շահագործման հանձնում 2021թ., ինչը կավելացնի տարեկան արտադրանքը շուրջ 500 մլն կՎտժ՝ մասնավոր ներդրումների հաշվին: Այդ շրջանակներում կարևորվում է հայ-իրանական Մեղրի ՀԷԿ-ի կառուցման համաձայնագրի իրականացումը՝ ակնկալելով, որ կայանը 2033թ. կներգրավվի ՀՀ էներգահամակարգի մեջ: Վերականգնվող էներգետիկայի զարգացման գործընթացում դիտարկվում է նաև 40 ՄՎտ գումարային հզորությամբ արևային ՖՎ կայանների կառուցումը մինչև 2021թ.՝ Համաշխարհային բանկի SREP ծրագրի համաֆինանսավորմամբ: Հաշվի են առնված նաև մոտ 200 ՄՎտ հզորությամբ հողմային էլեկտրակայանների կառուցման հնարավորությունները՝ մասնավոր ներդրումների հաշվին:

Մինչև 2036թ. նվազագույն ծախսերով էլեկտրաէներգետիկ համակարգի զարգացման ծրագրում որպես առաջարկ ներկայացված է նաև 30 ՄՎտ հզորությամբ երկրաջերմային էլեկտրական կայանի կառուցումը և շահագործումը 2024թ.՝ Համաշխարհային բանկի SREP ծրագրի աջակցությամբ:

Էներգահամակարգի ենթակառուցվածքների զարգացման գործընթացում առաջարկվում է Իրան-Հայաստան և Հայաստան-Վրաստան 400 կՎ լարման երկշղթա էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցումը, ինչի արդյունքում Հայաստան-Վրաստանի էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը ներկայիս 200 ՄՎտ-ից կհասցվի 700 ՄՎտ-ի, իսկ Հայաստան-Իրան էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը ներկայիս 300 ՄՎտ-ից կհասցվի 1000-1200 ՄՎտ-ի, միաժամանակ կբարձրանա էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի հուսալիությունը և ՀՀ էներգետիկ անվտանգությունը (Իրանի արտահանման զարգացման բանկ և KfW բանկ` վարկային միջոցներ):

Առաջարկվում է նաև Այրում 350 ՄՎտ հաստատուն հոսանքի ներդիրով ենթակայանի երրորդ մոդուլի կառուցումը (2027թ.)՝ ելնելով շուկայի և տարածաշրջանային համագործակցության պահանջարկից: Սա հնարավորություն կտա Հայաստան-Վրաստանի էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը հասցնել 1050 ՄՎտ-ի (KfW բանկ կամ այլ միջազգային բանկերի միջոցներ):

 

Մասնագետների կողմից ներկայացված առաջարկների մեջ կարևոր տեղ ունեն նաև Հայաստանի էլեկտրաէներգետիկ շուկայի փուլային ազատականացումը, էլեկտրաէներգետիկ շուկայում տարածաշրջանային ինտեգրումն ապահովող նոր մեխանիզմների ներդնումը, ոլորտի սակագների կառուցվածքի և մեթոդաբանության վերանայումը:

 

 
ՔԿ-ն հայտարարություն է տարածել նախկին տարիներ... Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայման... Ձերբակալվել են Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Ա... Փաշինյանի ձեռամբ ադրբեջանցի հատուկ ջոկատայինն... Իսրայելը կմասնակցի Եվրատեսիլ 2026-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում ներկայացվե... Սանկտ Պետերբուրգի կայարանի շրջանի «պայթյուննե... ԱՄՆ-ն աշխատում է արգելափակել Եվրահանձնաժողովի... Տե՛ր Գևորգ, անվայել է բարձրաստիճան հոգևորական... 27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan