1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Այս ձայնագրությունն առաջին հերթին Արայիկ Հարությունյանի դեմ է». Ստյոպա Սաֆարյան

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարծես թե բացատրություն է ստանում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի լայվը Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցու դեմից, երբ հայությանը կոչ էր անում փրկել Շուշին, որից թշնամին գտնվում էր մի քանի կիլոմետր հեռու: Նույն օրը ցերեկը Արցախցի մեկ այլ մոբ հրամանատար լայվով դժգոհեց, թե Հայաստանից Արցախին չեն օգնում։
     Հարց է ծագում՝ հրապարակված հեռախոսազրույցը (եթե այն իրական է) արվել է մինչև նշված լայվե՞րը, թե՞ հետո: Ամենայն հավանականությամբ, մինչև լայվերը։
     Հեռախոսազրույցից երևում է, որ ձայնագրությունը կատարվել է ոչ թե այն հեռախոսի միջոցով, որով խոսել են, այլ կողքից՝ երրորդ անձի սարքով։ Ըստ որում, նա գտնվել է Արայիկ Հարությունյանի հետ զրուցողի կողքը, ում հեռախոսի վրա բարձրախոսը միացված է եղել... Տեղյա՞կ էր արդյոք Արայիկ Հարությունյանը, որ իրենց 18+ բառապաշարով հեռախոսազրույցը ձայնագրվում է: Ընդունենք՝ ոչ։
     Հարց է ծագում՝ Շուշիի համար օրհասական պահերին, երբ ցերեկով կատարվում է Արայիկ Հարությունյանի ուղերձի տեսագրությունը (ընդ որում` ժպիտով, ոչ ամենևին այս հեռախոսազրույցի էմոցիոնալությամբ) ինչո՞ւ է հրապարակվում ուշ գիշերը, որ երկու զրուցակիցների ակնկալած օգնությունը Հայաստանից հնարավոր չլիներ... (Շուշին փրկել պատրաստվող կամավոր հայորդիները 6 ժամ պետք է գնային, զենք, հագուստ ստանային), եթե չասած, որ օգնությունը կարող էր լինել ուշացած...
     Այդ վաղօրոք տեսագրված ուղերձը հաստատ Հայաստանից չէ, որ տեղադրեցին համացանցում կամ Հայաստանից չէ, որ որոշեցին դա հրապարակել գիշերը...
     Հետևաբար, եթե անգամ պաշտոնական Ստեփանակերտը դժգոհ լիներ Հայաստանից օգնության հարցում, այսպիսի նոնսենսներ ու անպատասխան հարցեր չէին լինի. ուղերձը հրապարակված կլիներ առավոտյան կամ կեսերին, եթե իսկապես գտնում ես, որ բերդաքաղաքի ճակատագիրը որոշվելու է առաջիկա ժամերին ու օգնությունը, եթե անգամ պաշտոնական Երևանը մերժում է, պետք է ամեն գնով ու հնարավորինս վաղ ու արագ ստանաս թե՛ Շուշին, թե՛ նաև քիչ անց փակվելիք Բերձորի միջանցքը պաշտպանելու համար։
     Ու չես կարող չհիշել, որ մինչև նոյեմբերի 9-ը Երևանի ու Ստեփանակերտի ուղերձները հակասության մեջ էին... Փաշինյանը գրառում արեց, թե «Շուշիի համար մարտերը շարունակվում են», իսկ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, թե «Շուշին թշնամու վերահսկողության տակ է» ու տարհանվում է Ստեփանակերտը....
     Այսինքն, եթե Ստեփանակերտը գտնում էր, որ Շուշին ավելի վաղ է ընկել, ուրեմն Արայիկ Հարությունյանի ժպտադեմ լայվը չէր կարող քաղաքը ամեն գնով ու արդեն հայության ջանքերով փրկելու մտադրության դեպքում ձայնագրվել ցերեկը ու հեռարձակվել գիշերը... Հետևաբար, արդյո՞ք պաշտոնական Երևանը հրաժարվել է օգնել Արցախին պաշտպանել Բերձորը, «նվաճվող» Շուշին ու վտանգված Ստեփանակերտը: Զարգացումների ու հարցերի այս շղթայի դեպքում դա ինչ-որ այդպես չի երևում...
     Բայց արժե հիշել, որ պատերազմից հետո Արայիկ Հարությունյանը հորդորեց դավաճաններ չփնտրել ու չթաքցրեց զայրույթը, որ Արցախի պետական այրերը, պետական մարմինների զինապարտ աշխատակիցները մեծ մասշտաբով առաջին իսկ օրից ընտանիքները Երևան տեղափոխելու պատրվակով չեն վերադարձել Արցախ ու չեն պաշտպանել այն... Հավանաբար այս զրույցն ավելի մեծ թափով քննարկվել է Արցախում, այդ օրհասական օրերին, և հասկացել են, որ մեղավորների փնտրտուքում այդ հարցը չի շրջանցելու...
     Իսկ Արայիկ Հարությունյանը դրա մասին խոսեց... Եվ ահա, հրապարակվում է ձայնագրություն, թե Արցախն անպաշտպան է մնացել ոչ թե նշված ու այլ պատճառներով, այլ որ Երևանի իշխանություններն են իբրև թե հրաժարվել օգնել...
     Այս ձայնագրությունն առաջին հերթին Արայիկ Հարությունյանի դեմ է, որովհետև կարծես թե պարզ է, թե ինչպիսին կլինի արձագանքը Երևանից... Մինչդեռ Ստեփանակերտից արձագանքի պրոբլեմ լինելու է... Արայիկ Հարությունյանը հաստատելու դեպքում պետք է ապացուցի, որ Երևանից հրաժարվել են օգնել ծանր վիճակում գտնվող Արցախին, ինչի մեսսիջը հրամանատարը իր մտահոգ լայվով արդեն ստեղծել էր, ու դա ապահովագրել իր կողմում ապահովելով դա կիսահաստատող (որովհետև ձայնագրության մեջ էլ դա հաստատված փաստ չէ, այլ «եթեական» ձևակերպում և հարց) խոսակցության ձայնագրությունը կողքից...
     Սպասենք Արայիկ Հարությունյանի արձագանքին, որից պարզ կլինի կատարվող ու ձայնագրության նպատակը, այն տարածողների՝ այժմ հետապնդած նպատակը...
     Բոլոր դեպքերում ակնհայտ է, որ Արցախ-Հայաստան սեպ է խրվում ու կա ցանկություն Ստեփանակերտին հակադրել Երևանին... Ո՞ւմ կողմից: Իսկ եթե ամեն ինչ ճիշտ է ասված, ապա Երևանում իշխանությունները պրոբլեմ կունենան...»:

Խստորեն դատապարտելի է. Քաղհասարակությունը՝ իշ... 5 տարին լրացել է, ոչինչ չունեն ասելու, չեն էլ... Գյումրիում ծեծել և արցունքաբեր գազ են փչել ՔՊ... Կոռուպցիան իրենց կյանքի իմաստը դարձրած մարդիկ... Դավանափոխ հոգևորականն ընկճախտի մեջ է Տեղումները կշարունակվեն. օդի ջերմաստիճանն էապ... Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել... Հայկ Կոնջորյանը առանձնատուն է գնել շուկայական... Նամակ ԱԱԾ մեկուսարանից Գերեվարված Ռուբեն Վարդանյանը նոր միջնորդությո... Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժ... Սամվել Ալեքսանյանը նոր մոլ է կառուցում․ նախագ... Վարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական վարույթով ... Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով Ռուսաստա... Ադրբեջանցիները վшնդալիզմի են ենթարկել օկուպաց... Իշխանության ներկայացուցիչներ ու համակիրներ, Ն... Աղմկահարույց քրգործերով հայտնի Սիլվա Համբարձո... Մալխաս Ամոյանը նոմինացվել է Ըմբշամարտի միջազգ... Երևանում. հնչել են կրակոցներ. կա վիրավոր Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել և... Հայաստանի իշխանություններ, հեռո՛ւ մնացեք եկեղ... Խորհրդանշական է, որ ունենք ուղիղ Տասը տիրադավ... Թրամփը հայտարարել է, թե Զելենսկին չի կարդացել... ՔԿ-ն հայտարարություն է տարածել նախկին տարիներ... Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայման...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan