Այս գեղեցկուհին հարուստ ամուսին գտնելու համար հայտարարություն էր տվել
Այս աղջիկը ծանոթությունների կայքի միջոցով ցանկանում էր հարուստ ամուսին գտնել:
«Ես չեմ պատրաստվում խաբել, թե ինչու եմ այստեղ: Ես արդեն 25 տարեկան եմ, բավականին գրավիչ, հետաքրքիր արտաքինով ու ճաշակի նուրբ զգացումով: Ես ցանկանում եմ ամուսնանալ մի տղամարդու հետ, ով տարեկան ավելի քան 500 հազար դոլար գումար է աշխատում: Դուք ինձ կմեղադրեք, սակայն դրսա կարիքը չկա: Նյու Յուրքում, ով տարեկան մեկ միլիոն դոլար է աշխատում,միջին խավի ներկայացուցիչ է: Իսկ ես չեմ ուզում մուրացիկ լինել:

Իմ պայմաններն այդքան էլ անհավանական չեն: Կա՞ այդպիսի մեկն այս կայքում: Ի՞նչ է պետք անել, որ ես դառնամ ձեր կինը»:
ԱՄՆ-ի խոշորագույն բանկերից մեկի գլխավոր տնօրենը տեսնում է հայտարարությունը ու պատասխանում աղջկան:

«Հարգելի գեղեցկուհի,
ես մեծ հետաքրքրությամբ կարդացի քո հայտարարությունը: Կարծում եմ, որ շատ աղջիկներ նման ցանկություն ունեն:
Իմ տարեկան աշխատավարձը Ձեր նշած թվից բարձր է: Որպես բիզնեսմեն կարող եմ ասել, որ Ձեզ հետ ամուսնանալը անհաջող որոշում կլինի: Ամեն ինչ շատ պարզ է. եկեք բացատրեմ:

Դուք կարծես աճուրդում լինեք, Ձեր գեղեցկությունը իմ գումարների դիմաց: Սակայն բանը նրանում է, որ իմ եկամուտը գնալով ավելանալու է,իսկ Ձեր գեղեցկությունը վերանա: Տնտեսագիտական տերմիններով ասած՝ մենք 2 ակտիվներ ենք: Իմ արժեքը գնալով բարձրանալու է, իսկ Ձերը՝ ընկնելու: Ձեզ հետ կապ հաստատելը նման է առևտրի:

Եթե Ձեր շուկայական գինը ընկնի, մենք Ձեզ կվաճառենք շատ արագ: Նման ակտիվներ ունենալը պարզապես անհեթեթ կլինի: Ինչ վերաբերում է ամուսնությանը, գուցե դաժան հնչի, սակայն ակտիվների վերաբերյալ ամենաօպտիմալ որոշումը թերևս այն է, որ դրանք կա’մ պետք է վաճառել, կա’մ վարձով վերցնել, քանի որ գները միշտ տատանվում են:
