Այս գիշեր Ադրբեջանի զինուժն արձակել է 970 կարկոց, կիրառել է ականանետ. Արցախի ՊԲ (ֆոտո)
Մայիսի 9-ին եւ լույս 10-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 60 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 970 կրակոց:
Արցախի ՊԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ շփման գծի հարավային ուղղությամբ, բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ):
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում եւ շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:
.jpg)
