Այս գիշեր Ադրբեջանի զինուժը կիրառել է հրաձգային զենքեր.ԼՂՀ ՊԲ
Հունիսի 9-ի լույս 10-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգստություն:
ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ կրակի դադարեցման պայմանավորվածությունը հակառակորդի կողմից խախտվել է հրաձգային զինատեսակներից:
«ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում պահպանել են կրակի դադարեցման պայմանավորվածությունը եւ շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն»,-ասված է հաղորդագրության մեջ:
