«Այս հարցում անհրաժեշտ է ցուցաբերել հեղափոխական և կամային մոտեցում». Գևորգ Գալստյան
ՀՀ պետական կառավարման ակադեմիայում Ուսանողական գիտական ընկերության նախագահ, քաղաքագետ Գևորգ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ազգային անվտանգություն իրականացնող կառույցի (ՀՀ-ի պարագայում` ԱԱԾ) ղեկավարումը պետք է հանձնել ազգային ինքնությունն արժևորող գործչի: Այդ համոզմանը գալու համար, ընդամենը, անհրաժեշտ է մտորել այդ կառույցի անվան ուղերձի մասին: Այս հարցում անհրաժեշտ է ցուցաբերել հեղափոխական և կամային մոտեցում: ԱԱԾ տնօրենի ընտրության հարցում վարչապետ Ն. Փաշինյանը չպետք է ընտրության դիապազոնը սահմանափակի, այսպես ասած, ԱԱԾ կառույցի պատերով»:
