Այս մարդիկ վերջինը լքեցին հայկական Արցախը. Հունան Թադևոսյան
Հունան Թադևոսյանի ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այս մարդիկ վերջինը լքեցին հայկական Արցախը։ Մնացին, փրկելով բնակավայրերում մնացած տասնյակ քաղաքացիների, դիրքերում՝ շրջափակման մեջ գտնվող հարյուրավոր զինծառայողների ու վիրավորների կյանքեր։ Ռազմական գործողությունների ժամանակ և վառելիքի պահեստում զոհված անձանց աճյուններն ու մասունքները նրանց շնորհիվ տեղափոխլվեց Հայաստան։
Նրանք մնացին, որովհետև պետք էր փրկել հայկական Արցախի պատիվն ու արժանապատվությունը։ Արցախի փրկարար ծառայողի մասնագիտական օրն է այսօր։
Պատիվ էր ծառայել Ձեր համակարգում»։