Այս նույն պրինցիպով կարելի է վերանորոգել մեր բոլոր եկեղեցիները
Նկարի վրա «Փակ Շուկայի» հին և նոր պատկերն են: Չգիտեմ ինչ ասեմ, երևի թե սա է ամենաճիշտ գնահատականը ` Արա, դե լավ էլի. Ուրեմն ձեր կարծիքով «Փակ Շուկայի» բնօրինակի (դե որովհետև սա չինական «պոդձելկան» է ) ճարտարապետը չէր ֆայմում 2-րդ հարկ գցեր, որ առևտուր անելու տեղը շատանա: Ողղակի ի տարբերություն էսօրվա այս կառույցի «պրարաբի» (ճարտարապետ կոչվելու իրավունք չունի), բնօրինակի ճարտարապետը Երևանն էր կառուցում, ոչ թե «Երեվան Սիթի»-ն: Հ.Գ.Լավ առաջարկ ունեմ, այս նույն պրինցիպով կարելի է վերանորոգել մեր բոլոր եկեղեցիները: Երկրորդ հարկ են գցում, որ միաժամանակ 2 կամ 3 կնունք ու հարսանիք անեն: Կազմակերպելը հաստատ պրոբլեմ չի լինի, քանի որ ինչպես հասկացանք Սամվել Ալեքանյանը Կտրիչ Ներսեսյանի հետ լավ էլ մոտիկ ա, կարողանում ա եկեղեցու դռները փակի-բացի, երբ ուզենա:
Հայկ Մարությանի (Կարգին Հայկո) ֆեսբուքյան էջից:
