Այս փուլում լիակատար ըմբռնում ունեցանք ԵՄ գործընկների հետ. Արտակ Զաքարյան
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը, ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը «Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ» թեմայով հրավիրված խորհրդարանական լսումներին ասաց, որ Հայաստանի ԵՄ-ի հետ հարաբերությունները հիմնվում են համաեվրոպական արժեքների վրա:
«Բարդ ժամանակներ ենք ապրում և ուստի հեշտ չեն լինելու լուծումները, և հասկանալի կլինեն ԵՄ կողմից զգուշավոր մոտեցումները տարբեր երկրների պարագայում: Ուրախ եմ, որ այս փուլում լիակատար ըմբռնում ունեցանք ԵՄ գործընկների հետ:»,- ասաց նա:
Արտակ Զաքարյանն ասաց, որ մայիսին Ռիգայում կազմակերպվող գագաթաժողովը կդառնա Վիլնյուսից հետո այն կարևոր հարթակը, որտեղ ամփոփվելու է Արևելյան գործընկերության երկրների հետ համագործակցության տեսլականը:
