Այս տարի 40 տոկոսով կրճատվել է Ռուսաստանի տարածքով ադրբեջանական նավթի տարանցումը
168.am-ը գրում է.BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Ադրբեջանն այս տարվա առաջին 7 ամիսներին 40.5 տոկոսով նվազեցրել է ռուսական Նովոռոսիյսկ նավահանգստի միջոցով իր նավթի տարանցումը: Այդ 7 ամսում Ռուսաստանի տարածքով ադրբեջանական նավթի տարանցման ծավալը նվազել է մինչև 593.025 տոննայի: Այս մասին հայտնել է Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR): 2012 թվականին Ռուսաստանի տարածքով ադրբեջանական նավթի տարանցման ծավալը կազմել է 2.06 միլիոն տոննա, մինչդեռ 2013 թվականին այդ ցուցանիշը նվազել է մինչւ 1.75 միլիոն տոննայի: Ռուսական «Տրանսնեֆտ» խողովակաշարերի օպերատորի հետ պայմանագրի համաձայն, SOCAR-ն այս տարի Ռուսաստանի տարածքով արտահանելու է 1-1.5 միլիոն տոննա նավթ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
