Այս տարի ինքնաթիռով Հայաստանից մեկնել և չի վերադարձել շուրջ 40 հազար մարդ.
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության՝ երեկ հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն՝ այս տարվա անցած տասն ամիսներին ինքնաթիռով Հայաստանից մեկնել և չի վերադարձել շուրջ 40 հազար մարդ: Անցած տարի նույն ժամանակահատվածում ինքնաթիռով մեկնած և չվերադարձածների թիվը 29 հազարից մի փոքր ավել է եղել: Այսինքն՝ անցած տարվա համեմատ ինքնաթիռով մեկնող և չվերադարձողների թիվն աճել է ավելի քան 36 տոկոսով:
Ի դեպ, վերջին տարիներին արտագաղթողների կեսից ավելին բաժին է հասնում ավտոմոբիլային տրանսպորտին: Այսինքն՝ արդեն իսկ կարելի է կանխատեսել, որ տարեվերջին արտագաղթի ամփոփ ցուցանիշն առնվազն 50 հազարի սահմաններում է լինելու:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
