Այս տարի Քիմ Քարդաշյանը նոր ոճով հանդես կգա
2014 թվականին ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանը հանդես եկավ բազում նախանձելի զգեստներով՝ Givenchy-ից մինչև Chanel։
2014 թվականին Քիմը մեծ համբավ ձեռք բերեց նորաձևության մեջ իր հագուստների ընտրությամբ։
Սակայն Քիմը խոստանում է, որ նոր տարում հանդես է գալու բոլորովին նոր ոճով՝ Քենյա Ուեսթի միջոցով:
Twitter-ում Քիմը գրառում է կատարել, որտեղ ասվում է․«Ամբողջ գիշեր Քանյեի հետ վերադասավորել ենք զգեստապահարանս, այնպես որ, պատրաստ եմ նոր տեսքով հանդես գալ նոր տարում»