Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը անդարադարձել է Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ աղմուկ հանած գրառմանը:
Նա գրում է.
«Չլինի՞ տիկին Ռուզաննայի կողմից այս պատերազմը շարունակելու ու արդեն ուղիղ Վիգեն Սարգսյանին ցուցանելու ու նկարագրելու պատճառը նախկինում իր և իր ընտանիքի դեմ սանձազերծված քարոզչական արշավն է ու դրանում Վիգեն Սարգսյանին՝ նախագահականի աշխատակազմի նախկին ղեկավարին կասկածելը? Հիմա եմ հասկանում, թե ինչու ՊՆ-ը խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի միջոցով զարմանալիորեն իր վրա վերցրեց նախկին գրառումն ու ակնարկեց զրպարտության հոդվածը.... Կողմերը հեռակա իրար ավելի լավ են հասկանում, քան մենք կողքից... Այս խմորը դեռ շատ ջուր է քաշելու, որովհետև խոցված կնոջն այդքան հեշտ չես կանգնեցնի....
Հ.Գ. աաաաաաաա, վերջը չէի կարդացել. "Նկարագրվող անձը, ըստ մեզ փոխանցված փաստական տվյալների (նաև ձայնագրությունների), ենթադրվում է, որ իմ և Սեյրան Օհանյանի դեմ իրականացված տեղեկատվական տեռորի մասնակիցներից է նաև»:
Հիշեցնենք, որ Ռուզաննա Խաչատրյանը զարմացել էր, թե ինչպես է ,ինքնագոհ, մատը թափ տալով, Աժ ամբիոնից զինվորական ծառայության ու զորակոչի հավասարության մասին ճառում մի պաշտոնյա, որը ժամանակին ամեն ինչ արել է բանակից խուսափելու համար: Շատերը համոզված են, որ խոսքը Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի մասին է: Իսկ այսօր Ռուզաննա Խաչատրյանը նոր գրառմամբ նկարագրել է այդ պաշտոնյայի արտաքինը: