Այսօր ադրբեջանցիները հնձել են կիրանցիների ցանած ցորենը. Գոհար Վարդանյան
Կիրանցի բնակչուհի Գոհար Վարդանյանը գրում է․
«Էսօր Կիրանցում մարդիկ հիշել էին թե ինչպես էին տարիներ առաջ /արցախյան 1-ին պատերազմի տարիներին/ թույլ տվել որ ադրջանցիները հայկական տարածքով անցնեն եւ հնձեն իրենց ցանած հացահատիկը:
Ինչո՞ւ էին էսօր հիշել:
Որովհետև էսօր ադրբեջանցիները հնձել էին սահմանազատում-սահմանագծումից հետո Ադրբեջան համարվող հողերում կիրանցեցիների ցանած հացահատիկը»: