1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Այսօր ամենաբարձր գոռացող ընդդիմախոսները Նիկոլի մարզպետներն էին ու նախարարները. Բաբուխանյան

Նախորդ շաբաթ սկսած եւ մինչեւ երեկ շարունակվող խորհրդարանական թեժ նիստերի առանցքային շեշտադրումների շուրջ «Իրավունք TV»-ին զրուցել է «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ:

«ՊԵՏՔ Է ՀԱՍԿԱՆԱՆՔ, ԹԵ ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ»

- ԱԺ նիստերն այս անգամ սկսվեց նրանով, որ խորհրդարանական թիվ մեկ ընդդիմությունը փորձում էր ամեն կերպ իշխանությունից պարզել, թե, ի վերջո, ինչո՞ւ ՀԱՊԿ-ի կազմում Ղազախստան զորք ուղարկվեց Հայաստանից: Օրինակ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հարց էր բարձրացնում. «Մենք Ղազախստանի նկատմամբ ի՞նչ պարտավորություններ ունենք, որ հայ զինվորը գնացել էր Ղազախստանի ներքաղաքական իրավիճակը հանգուցալուծելու»:

- Նախ պետք է հասկանանք, թե ինչ է կատարվում ընդդիմության մեջ, որովհետեւ տպավորությունն է, թե որեւէ գաղափարական եւ քաղաքական ընդհանրություն այդ մարդկանց մեջ չկա: Եվ երկրորդ՝ մինչեւ դառնում են պատգամավոր, մի՞թե հնարավոր չէր նախ սովորել, թե ինչ պարտականություններ ունի ՀԱՊԿ անդամ Հայաստանի զինվորը Ղազախստանում: Հիմա, որ չեն սովորել, բա ամոթ չէ՞, որ այդպիսի հարցեր են տալիս: Ստացվում է՝ խորհրդարանական ընդդիմությունը չի հասկանում, որ ՀԱՊԿ-ը Ղազախստանում կանխում էր թուրքական-թուրանական ծրագրի ծավալապաշտական ընթացքը: ՀԱՊԿ-ը եւ Ռուսաստանը, որպես ՀԱՊԿ-ի կենտրոնացնող երկիր, կանխում էին Թուրքիայի ընդլայնումը Միջին Ասիայում, որովհետեւ այդ գործընթացը Ղազախստանով չէր սահմանափակվելու, միանգամից տսարածվելու էր Ղրղզստանում եւ այլն: Իսկ այդ դեպքում՝ Հայաստանի սեպ լինելը եւ խանգարիչ լինելը թուրանական ծավալապաշտական գործընթացների համար շատ ավելի արտահայտիչ էր դառնում ու Հայաստանի հարցերը  շատ արագ կլուծեին թուրքերը: Եթե այս ամենը ընդդիմությունը չի հասկանում, շատ տխուր է, իսկ եթե հասկանալով է ասում՝ էլ ավելի տխուր է ու այդ դեպքում այլ հարցեր են առաջանում, թե ընդդիմությունն ինչո՞վ է զբաղված, ի՞նչ է ուզում եւ ո՞ւմ վրա է աշխատում:

Հայ զինվորը Ղազախստանում կատարել է իր պարտականությունը ՀԱՊԿ-ի հանդեպ եւ նաեւ կանգնել է Ռուսաստանի կողքին: Հետեւապես, նույն այդ հարց տվողները ինչո՞ւ չեն հարցնում, թե ՌԴ զինվորը բա ի՞նչ է անում Արցախում, հայ-թուրքական սահմանում, Գյումրիի բազայում, Կապանի, Գորիսի ճանապարհներին:

-Նույն խմբակցության մեկ այլ պատգամավոր էլ՝ Գեղամ Նազարյանն ասում է, որ  «անգամ մեկ զինվոր չպետք է ուղարկենք արտերկիրայն էլ Ղազախստանորտեղ ընդամենը ներկլանային հարցեր են լուծվում։ Կրկնում եմ՝ ոչ թե միջկլանայինայլ ներկլանային»: Ի՞նչ կասեք այս մասին:

- Սա նշանակում է, որ մարդիկ առնվազն չեն հասկանում աշխարհաքաղաքական գործընթացները: Այ ընկներներ, դուք, ըստ էության, ասում եք՝ թող թուրքը ծավալապաշտ իր ծրագրերը իրականացնի եւ հաջողությամբ տիրի ամբողջ Միջին Ասիային՝ Ռուսաստանին դուրս մղելով այստեղից: Սա նշանակում է հակառուսական եւ պրոթուրքական դիրքորոշում: Էլի եմ ասում՝ եթե սա հասկանալով եք ասում, ուրեմն՝ մենք ձեզ հարցեր ունենք, եթե չեք հասկանում, գոնե ցույց մի տվեք, ինչքան քիչ խոսեք այդ դեպքում՝ այնքան լավ: Ցավոք, մեր պառլամենտի ինտելեկտուալ, քաղաքագիտական  աշխարհայացքային մակարդակն այսօր պլինտուսից ցածր է: Իշխանության մասին էլ չեմ ասում, ընդհանրապես թյուրիմացություն է: Նախարար է մոտենում ԱԺ ամբիոնին ու չգիտես՝ կայֆի տա՞կ է, թե ի՞նչ է՝ օրենք է ներկայացնում ու անկապ ծիծաղում է: Մի ուռեք, հետո եկեք ԱԺ ամբիոնից ելույթ ունեցեք, իսկ եթե նորմալ եք ու ձեզ այդպես եք դրսեւորում, ավելի վատ:

«ԵԹԵ ԿԱՐՈՂ Է ՆԻԿՈԼԸ ԻՐ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ԱՐԳԵԼԵԼ, ՈՒՐԵՄՆ՝ ԿԱՐՈՂ Է ՆԱԵՎ ԹՈՔՈՎ ՄԱՆ ՏԱԼ»

- Դուք նկարագրեցիք ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի պահվածքը, որն արդարացել էր, թե, պարզապես, առաջին անգամ էր ելույթ ունենում ու հուզվել էր, մինչդեռ 3 տարի նույն խորհրդարանում պատգամավոր է եղել…

- Ո՞ւմ են բերել ու լցրել Ազգային ժողովում, գոնե մի քիչ իրենց հետեւեն, ամո՛թ է: Մի ուրիշ ԱԺ պատգամավոր էլ նստած «շարիկ» է խաղում նիստի ժամանակ՝ փոխանակ մի բան կարդա, որ դատարկ գլուխները մտնի: Մյուսն էլ, էլի նախարար, խոսելով երկրի տնտեսական աճի մասին՝ ասում է, թե կատակ է արել:  Եթե կլոուն ես, գնա կրկեսում կլոունություն արա կամ ժամանակին եթե պիցցա էիր ուղարկում մարդկանց, էլի շարունակի հին գործդ, ի՞նչ եք ընկել ժողովրդի ջանին, այ կատակասեր անգրագետներ:

- Ընդ որում՝ պարզվեց, որ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը բոլորովին էլ կատակ չի արել՝ ասելով, թե երկնիշ տնտեսական աճ չապահովելու դեպքում հրաժարական է տալու, պարզապես, Նիկոլ Փաշինյանն է արգելել նրան հրաժարական տալ: Սա խոսում է ստրկատիրական կարգերի հաստատմա՞ն մասին, թե՞, ուղղակի կան նախարարներ, որոնց «գերեվարել են» կառավարությունում:

- Եթե կարող է Նիկոլը իր նախարարին ինչ-որ բան արգելել, որը կապված չէ աշխատանքային գործունեության հետ, այդ դեպքում՝ կարող է թոքով ման տա իր  նախարարներին: Մի քիչ արժանապատվություն է պետք ունենալ, ոչ թե էժանագին, ցածրորակ խաբեության փորձեր անել ու գեղցու շուստրիություն բանեցնել: Մեկն էլ կա, դիպլոմ է կեղծել՝ մարզպետ դառնալու համար: Այսինքն՝ մարզպետ լինելով՝ ինչքա՜ն բան  է ի վիճակի կեղծել, խաբել ու թալանել, որ նույնիսկ դիպլոմ է կեղծում: Ախր ժամանակին դպրոց գնայիք, մի երկու գիրք կարդայիք, դիպլոմ էլ կունենայիք:

«ԱՅՍՕՐ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ԳՈՌԱՑՈՂ ԸՆԴԴԻՄԱԽՈՍՆԵՐԸ ՆԻԿՈԼԻ ՄԱՐԶՊԵՏՆԵՐՆ ՈՒ ՆԱԽԱՐԱՐՆԵՐՆ ԷԻՆ»

- Կրկին վերադառնալով ՀԱՊԿ-ի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության հարցադրումներին՝ նրանք նաեւ իշխանությանն ասում են, որ եթե կարողանում էիք Ղազախստանում ՀԱՊԿ-ն արդյունավետ գործարկել, ինչո՞ւ հիմա չեք դիմում ՀԱՊԿ-ին, երբ ՀՀ սահմաններից ներս ադրբեջանցիներ կան: Կամ սահմանային լարվածության ժամանակ ինչո՞ւ ՀԱՊԿ-ին դիմեց Հայաստանը ոչ թե 2-րդ հոդվածով, որպեսզի զորք տրամադրի, այլ 4-րդով՝ զուտ խորհրդատվության համար:

- Այսօրվա ընդդիմության զգալի մասը ՀՅԴ-ն է, որը երբ Նիկոլը 2018 թվականին գալիս էր իշխանության, դուրս եկավ ՀՀԿ-ի հետ կոալիցիայից եւ աջակցեց նրան: Հիշո՞ւմ եք, որ ՀՅԴ-ն ստացավ պաշտոններ, այսօր ամենաբարձր գոռացող ընդդիմախոսները Նիկոլի մարզպետներն էին, նախարարները, վարչության պետերը եւ այլն: Մինչդեռ, ովքեր քիչ, թե շատ զբաղված էին քաղաքականությամբ, գիտեին, թե ով է Նիկոլը: Այսօր ձայնագրություն են միացնում ԱԺ նիստի ժամանակ, թե ինչպես է Նիկոլը ՀԱՊԿ-ին հայհոյում, բա էն ժամանակ այդ ձայնագրությունը չէի՞ք լսել, որ Նիկոլին էիք աջակցում, որպեսզի պաշտոնի անցնի ու սկսի ՀԱՊԿ-ը քանդել, գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին էլ կալանավորել:  Նիկոլն ուզում էր ցույց տար իր արեւմտյան, սորոսական տերերին, թե տեսեք ՀԱՊԿ-ը քանդում եմ: Այսօր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին, որ տեսնում են, ոտքի են կանգնում, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարին դու կարո՞ղ ես կալանավորել: Ընդ որում՝ հետո էլ պարզվեց, որ Խաչատուրովը մեղավոր չէ ու ոչ մեկ էլ պատասխան չտվեց: Եվ երբ այսօր հարց տվողները հարցնում են, թե ինչու ՀԱՊԿ-ը չեկավ, սառը վերաբերվեց, պետք է նախ իրենք պատասխանեն, թե ինչու ՀՀԿ-ից անջատվեցին ու Նիկոլին բերեցին իշխանության, հետո էլ դարձան Նիկոլի թիմի կարկառուն ներկայացուցիչներ եւ սկսեցին ՀԱՊԿ-ի դեմ գործողություն անել: Ու հիմա էլ ուզում եք, որ ՀԱՊԿ-ին Նիկոլը դիմի, իրենք էլ արագ արձագանքե՞ն: Պարզ չէ՞, որ այդպես չի լինելու: Երբ բերում էիք Նիկոլին, այդ ժամանակ մտածեիք, որ կարող է լինել իրավիճակ, որ ՀԱՊԿ-ը մեզ անհրաժեշտ լինի եւ պետք է մարդ, որը ՀԱՊԿ-ի հետ ունի  վստահելի հարաբերություններ, որ ՀԱՊԿ-ին չի հայհոյել, դեմ գործողություններ չի արել, եւ երբ Պուտինը գա Երեւան, ոչ թե կընդունի իր կաբինետում, այլ կգնա օդանավակայանում կդիմավորի: Այնպես որ, հարգելիներս, մինչեւ այդ հարցը տալը՝ թե ինչու Նիկոլը չի դիմում կամ ինչու ՀԱՊԿ-ը սառը վերաբերմունք ունի նիկոլական Հայաստանի հանդեպ, պետք է հիշել, թե յուրաքանչյուրն ինչով էր զբաղված 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին:

- Այդուհանդերձ, միտում տեսնո՞ւմ եք, թե ինչո՞ւ հնարավոր չէր ճիշտ այն մեխանիզմներով, ինչպես Ղազախստանը դիմեց ՀԱՊԿ-ին, նույն կերպ էլ Հայաստանը դիմեր եւ ստանար աջակցություն:

- Իսկ ինչպե՞ս կարող է Նիկոլը դիմել ՀԱՊԿ-ին եւ ստանալ լուրջ վերաբերմունք: Ամբողջ պատերազմի ընթացքում գոռում էինք, պահանջում, ամեն ձեւ հուշում, որ դիմի Ռուսաստանին խաղաղապահներ մտցնելու համար, դիմի ՀԱՊԿ-ին՝ համապատասխան  կետով արձագանքելու համար: Բայց արվում էր հակառակը՝ թաքցվում էր այն բազմաթիվ փաստերը, որ ոչ միայն Արցախում էր պատերազմական  գործողություններ, այլ պատերազմի առաջին իսկ րոպեներից՝սեպտեմբերի 27-ից,  հարվածներ էր հասցվել ՀՀ տարածքում գտնվող ՀՕՊ-ի օբյեկտներին: Թաքցվում էր, որպեսզի ՀԱՊԿ-ին չդիմեն: Իսկ ո՞վ էր թաքցնում, իհարկե՝ Նիկոլը: Հիմա ուզում եք, որ նա, ով իշխանության գլուխ է բերվել  ՀԱՊԿ-ը քանդելու համար, դիմի ՀԱՊԿ-ի՞ն: Ոչ, Նիկոլը դրա համար չի եկել եւ դրա համար էլ չի դիմում ՀԱՊԿ-ին եւ չի էլ դիմելու կամ դիմելու է այնպես, որպեսզի ՀԱՊԿ-ը միայն խորհրդատվական աջակցություն ցուցաբերի: Մյուս կողմից էլ ՀԱՊԿ-ն իմանալով, որ Նիկոլը եկել է, որպեսզի ՀԱՊԿ-ին վարկաբեկի ու թուլացնի, Հյաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից եւ այլն,  այդքանից հետո՝ ի՞նչ եք կարծում՝ սրտատրոփ սպասում է, թե ե՞րբ է Նիկոլը դիմելու, որ իրենք էլ արձագանքեն «հարազատ բարեկամին»:  Հետեւաբար, երբ խորհրդարանական որոշ ընդդիմադիրներ հարցեր են հնչեցնում, նախ թող իրենք իրենց հարց տան՝ իրավունք ունե՞ն այն հնչեցնելու, թե՝ ոչ:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Iravunk.com 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan