Այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է
1950 թվականից հունիսի 1-ը ամբողջ աշխարհում, ինչպես նաև Հայաստանում, նշվում է որպես Երեխաների պաշտպանության միջազգային օր: Տոնը նշելու նախաձեռնությունը պատկանում է Կանանց միջազգային ժողովրդավարական ֆեդերացիային, որը, ստանալով ՄԱԿ-ի օժանդակությունը, 1949 թվականի նոյեմբեր ամսին արտահերթ նիստ հրավիրեց և որոշում ընդունեց` հունիսի 1-ը հռչակել Երեխաների պաշտպանության օր:
Երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող բազմաթիվ միջազգային փաստաթղթեր են ստորագրվել, որոնց թվում են 1959 թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Երեխայի իրավունքների հռչակագիրը և 1989թ. Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան, որով, ըստ էության, երեխաները համարվեցին խոցելի հատուկ խումբ:
Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1992 թ, որից հետո 1996թ. ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը:
Այս օրը նաև իր հատուկ դրոշն ունի.
Այսօր, հունիսի մեկին, Հայաստանի տարբեր մարզերում և Երևանում բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում երեխաների համար:
Թող բոլոր երեխաներն առողջ լինեն և ունենան հեքիաթային մանկություն: