Այսօր կհուղարկավորեն 10 օր առաջ Սեւանում կորած ձկնորսին
Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում այսօր՝ նոյեմբերի 12-ին, կհուղարկավորեն Սեւանում 10 օր անց հայտնաբերված երիտասարդ ձկնորսին: 24-ամյա Արեւշատ Առաքելյանն ամուսնացած չէր, գյուղում մշտական աշխատանք չուներ: Նա հաճախ էր զբաղվում ձկնորսությամբ. որսը վաճառում էր սոցիալապես ծանր վիճակում ապրող ընտանիքին օգնելու համար:
