Այսօր կպաշարեն ՀՖՖ-ի շենքը
«Այսօր լրանում է այն օրն ու ժամը, որ մենք տվել ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, մենք պահանջում էինք ամփոփիչ ասուլիս Ռուբեն Հայրապետյանի գլխավորությամբ, այն ինչ այդպիսի բան մինչև այս պահը չի եղել,այնպես, որ մեր պլաններում որևէ բան չի փոխվել»-Fnews.am-ի հետ զրույցում ասաց ՖԱՖ ակումբի ներկայացուցիչներից մեկը:
Խաչատրյանի արձանի մոտից կիրականացնենք երկրպագուների երթ դեպի Խանջյան փողոց՝ Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիա, պատասխան իմանալու և տեր կանգնելու մեր ներկայացված պահանջներին:«Մեր հետագա քայլերը կախված է այսօրվա երթի արձագանքներից, գուցե այնպիսի պատասխան ենք սպասում, որը մեզ բավարարում է»:
Նախաձեռնությունը կոչ է անում այսօր բոլոր երկրպագուներին մասնակցել երթին դեպի ՀՖՖ: Պահանջելու ենք բարձրակարգ մարզիչ հավաքականի համար, տարբեր կոնֆլիկտների պատճառով ֆուտբոլիստներին չհրավիրելու հարցի վերանայում և ազգային հավաքականի խաղերի տոմսերի գների իջեցում: