Այսօր փաստացի կավարտվի ԱԺ աշնանային նստաշրջանը.Հրպարակ
Այսօր փաստացի կավարտվի ԱԺ աշնանային նստաշրջանը, որի եզրափակիչ ակորդը ԵՏՄ պայմանագրի վավերացումը կլինի. խորհրդարանն այն քննարկեց «բուռն եւ երկարատեւ», որ «հարազատ» Ռուսաստանը տեսնի, թե ինչ մանրակրկիտ փութաջանությամբ ենք անդամակցում այդ մեռած կառույցին: Այն կքվեարկվի այսօր, օրվա վերջում` «տեղ չթողնելով» բյուջեի համար, որի համար, ըստ ամենայնի, արտահերթ կհրավիրվի` այսօր կամ վաղը: ԵՏՄ պայմանագրի քննարկումը երեկ ընդհատվեց կառավարություն-ԱԺ հարցուպատասխանով: Օրվա ինտրիգն այն էր, թե արդյոք Գալուստ Գրիգորիչի սենյակով կանցնի՞ նրանից նեղացած Հովիկ Աբրահամյանը ԱԺ մտնելիս, թե՞ միանգամից դահլիճ կգնա: Արգամիչն ավանդույթը չխախտեց` Գալուստի «մոտով» եկավ, չնայած նստած տեղից անընդհատ կանչում էր Վարդան Այվազյանին, հետո` Սամվել Նիկոյանին, հետո՝ քաղշիննախարարին ու հանձնարարականներ տալիս: Պակաս «հուզված» չէր նաեւ Գալուստ Սահակյանը՝ բացակա նախարարների անունները նշելիս մոռացավ Գագիկ Բեգլարյանին:
