Այսօր` քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրը, ցանկանում եմ սթափության կոչ անել...
Հայաստանում հիվանդությունները հարձակվել են մարդկանց վրա: Այսօր` քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրը, ցանկանում եմ սթափության կոչ անել մեծացնելու համար ուշադրությունն ու պայքարը Հայաստանում օրեցօր տարածվող քաղցկեղածին, սիրտ-անոթային և այլ կարգի հիվանդությունների դեմ: Դատապարտելի է, երբ երիտասարդ տարիքում մարդիկ մահանում են վիրահատությունների և հիվանդությունների դեմ պայքարում անզոր լինելու պատճառով:
Իսկ անզորությունը դրսևորվում է նախ և առաջ սոցիալական ծանր վիճակով և անվճարունակությամբ: Պետությունը պարտավոր է մեծացնել առողջապահության պետական ֆինանսավորումը, ընդլայնել անվճար վիրահատությունների և տարածված հիվանդությունների բուժման հնարավորությունները` առավել տարածված ուղղություններով դրանք դարձնելով ամբողջովին անվճար: Անհրաժեշտ է վերանայել վիրահատությունների, դեղերի, բուժօգնության աննախադեպ բարձր գները, և առողջապահությունը դարձնել մատչելի բոլորի համար, ոչ թե ունևորները կարող են օգտվել, իսկ չունևորները մահանան գումար չունենալու հետևանքով: Յուրաքանչյուր հայ մարդու կորուստը ` սոցիալական վիճակով և անվճարունակությամբ պայմանավորված, բացարձականապես անհանդուրժելի է և մերժելի: Առողջություն մեր բոլոր հայրենակիցներին:
Արթուր Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումը
