Այսօր Քրիստինե Պեպելյանի ծննդյան օրն է . Լուսանկարներ
Այսօր հայտնի երգչուհի Քրիստինե Պեպելյանի ծննդյան օրն է :
Ասում են, որ կնոջ տարիքը չեն ասում, բայց նշենք, որ երգչուհին դարձավ 35 տարեկան:
Քրիստինե Պեպելյանը 1997 թվականին ավարտել է Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի ջութակի դասարանը։ 1997-2003 թթ. սովորել է Հայաստանի Երգի պետական թատրոնում: 2005 թվականին ընդունվել է Երևանի պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժինը։
Աշխատել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում, վարել է «Կինկոմ» հաղորդումը, «Շանթ» հեռուստաընկերությունում` «Հայսուպերսթար 3» նախագիծը, «Արմենիա» հեռուստաընկերությունում` «Բարի լույս, հայեր» առավոտյան հաղորդաշարը:
2013 թվականին եղել է Հայաստանի ձայնը նախագծի երաժշտական մարզիչ։
Հյուրախաղերով և մենահամերգներով եղել է աշխարհի բազմաթիվ երկրներում: Թողարկել է 3 ձայնասկավառակ, 2 տեսասկավառակ, նկարահանել է 15 տեսահոլովակ:
Երգչուհին վայելում է երկրպագուների սերն ու հարգանքը:
Fnews.am-ը շնորհավորում է Քրիստինե Պեպելյանին ` ծննդյան օրվա կապակցությամբ: