Այսօր Ընկերների միջազգային օրն է
Զարմանալի չէ, որ տարբեր երկրներում կան ընկերների նվիրված տոներ: Նրանցից մեկը Ընկերների միջազգային օրն է(International Friends Day), մի քանի երկրներում ամեն տարի նշվում է հունիսի 9-ին:
Հնարավոր է այս տոնը որեւէ մեկի համար հիանալի առիթ կլինի կրկին, որոշ ժամանակ անց զանգահարել կամ գրել հին ու լավ ընկերներին, իսկ հետո միասին հավաքվել աղմկոտ ընկերական միջավայրում եւ կիսվել լավ նորություններով եւ հաճելի հիշողություններով: