Այսօր Ընկերության միջազգային օրն է
Այսօր միջազգային հանրությունը նշում է օրացույցում ամենաերիտասարդ տոներից մեկը՝ Ընկերության միջազգային օրը: Այն հիմնելու մասին որոշումը ՄԱԿ գլխավոր վեհաժողովն ընդունել է 2011-ի ապրիլի 27-ին, իր 65-րդ նստաշրջանի ժամանակ:ՄԱԿ-ը բոլոր պետական մարմիններին, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններին առաջարկել է այս օրը նշել այս կամ այն երկրի մշակութային ավանդույթներին համաձայն:
ՄԱԿ որոշման մեջ նշվում է նոր տոնի՝ տարբեր ժողովուրդների միջև ընկերական հարաբերությունների ամրապնդման կարևորությունը:
«Ազգերի, երկրների, մշակույթների ու տարբեր անձանց միջև ընկերությունը հնարավորություն է տալիս կամուրջներ կառուցել այն հասարակությունների միջև, որոնք պատվում են մշակութային բազմազանությունը»,- ասվում է փաստաթղթում:
Բացի այդ, Ընկերության միջազգային օրվա նպատակներից է նաև երիտասարդներին հասարակական գործունեությունում ներգրավելը: Ի դեպ, սա ՄԱԿ հիմնած նմանօրինակ միակ տոնը չէ՝ հունիսի 9-ին նշվում է Ընկերների միջազգային օրը: