«Այսպիսի մի լուր է շրջանառվում, թե այն վարչական տուգանքները, որոնք մինչ այժմ կիրառվել են՝ չեղարկվելու են: Ես ուզում եմ ասել, որ այսպիսի հույսերը իզուր են, որովհետև հակահամաճարակային կանոնների համար սահմանված տույժերը չեն չեղարկվելու, դրանք պիտի վճարվեն՝ չնայած նրան, որ մեր խնդիրը քաղաքացիներին տուգանելը չէ, այլ նրանց քաջալերելը, որ սահմանված կանոնները պահպանեն, բայց եթե դա տեղի չի ունենում, ապա դրանից պետք է բխի պատասխանատվությունը»,- պարետատան նիստի ավարտից հետո, ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ սահմանված կարգը համատարած չպահպանելու խնդիրը դուրս է եկել կորոնավիրուսի շրջանակից: