Այստեղ «զոնը» մենք ենք նայում. ՔԿՀ-ի պետ
«Ժողովուրդը» գրում է. ««Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկը նախատեսված է պաշտոնյաների համար, որոնք տարբեր քրեական գործերի շրջանակում ազատազրկման են դատապարտվել կամ գտնվում են կալանքի տակ: «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Հովհաննես Հակոբջանյանի հետ եւ ի թիվս այլ հարցերի՝ փորձել է պարզել մի հարցի պատասխան. տարիներ շարունակ դատապարտյալների հարազատները բարձրաձայնում են ՔԿՀ-ներում «զոն նայողի» ինստիտուտի գոյության մասին: Ի՞նչ է անում կալանավայրի ղեկավարը՝ այս ինստիտուտի հնարավոր դրսեւորումները զսպելու համար: «Սա այն հիմնարկն է, որտեղ «զոն նայող» հասկացություն չկա ու չի կարող լինել, որովհետեւ այստեղ բոլորն էլ պագոնով մարդիկ են: Ի՞նչ «զոն նայելու» մասին է խոսքը: Այստեղ ինչ կա նայելու, մենք ենք նայում, ադմինիստրացիան է նայում»,- վստահեցրել է քրեակատարողական հիմնարկի ղեկավարը»:
Կարդացեք թերթի այսօրվա համարում:
