Ազատամարտիկին ծեծի են ենթարկել 5 հոգով և ներկայացել որպես Հատուկ ծառայության աշխատակիցներ
Արդեն հայտնել էինք, որ այսօր ծեծի էր ենթարկվել ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը, ով մասնակցում էր «Հայազն» կուսակցության ինքնիշխանության երթին:
Ծեծի ենթարկելուց հետո ազատամարտիկին տեղափոխել են Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ:
Ըստ տեղեկությունների Հակոբյանը ճանաչել է իրեն ծեծողներին, սակայն անուններ այդպես էլ չի տվել: Վերջիններս ներկայացել են որպես Հատուկ ծառայության աշխատակիցներ և ծեծի ենթարկելուց առաջ ցույց են տվել վկայական:
մանրամասն՝1-in.am-ում: