Ազատամարտիկներն այսօր սահմանի տղերքն են, որ զոհվել են.
«Ես, որ գնացել եմ բանակ, առաջինը ինձ, իմ քրոջն, իմ մորն ու իմ հարազատներին պաշտպանելու համար, նոր՝ մնացած բոլորին»,- այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԵԿՄ ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը:
Հարցին, թե ճիշտ է համարում այսօր ազատամարտիկների նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքը, ԵԿՄ ղեկավարն ասաց. «Այո, այն մարդը, որ հիմա հայտարարություններ է անում, փողոց է դուրս գալիս՝ նա ազատամարտիկ չէ: Ազատամարտիկներն այսօր սահմանի տղերքն են, որ զոհվել են: Որ զենքը ձեռքն ինձ ու քեզ այստեղ պաշտպանում է: Ազատամարտիկ նրանք եղել են, իսկ եթե հիմա դուրս են գալիս փողոց և այլն՝ ես այդ մարդկանց ազատամարտիկ չեմ ճանաչում»,-նշեց Մ. Գրիգորյանը:
