Ազատության հրապարակում ցուցադրվեցին 44-օրյա պատերազմում զոհվածների գեղանկարները (տեսանյութ)
Ազատության հրապարակում ցուցադրվել են 44-օրյա պատերազմում զոհվածների գեղանկարները:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ նմանատիպ միջոցառումների անցկացումն անհրաժեշտություն կա. «Մենք արժանին պետք է մատուցենք մեր ազգի հերոս զավակներին, ովքեր իրենց կյանքն են դրել հանուն Արցախի, հանուն Հայաստանի, հանուն հայրենիքի, որ ապրենք և շատ կարևոր է արժևորել, արժանին մատուցել, նոր սերունդ դաստիարակելու, կրթելու համար: Այս ամեն ինչի մեջ կա ոչ միայն սուգ, ողբ, այլ ավելին` կա վրեժխնդրություն և հայրենիքի պաշտպանություն»:
Նկարիչ Արեգ Մեջլումյանն էլ ասաց, որ 35 գեղանկար է ներկայացվել, աշխատել է 35 նկարիչ, միջոցառման ավարտին էլ նկարները նվիրվելու են ծնողներին:
Մանրամասները` տեսանյութում: