Ազատության հրապարակում Ջահերով երթից առաջ այրեցին Թուրքիայի դրոշը
Երևանի Ազատության հրապարակում ավանդական Ջահերով երթի մեկնարկից առաջ այրեցին Թուրքիայի դրոշը։
Դրոշի կրակից վառվեցին երթի առաջին ջահերը։
Նշենք, որ այս տարի երթն անցկացվում է «Ամբողջական և արդար հատուցում» կարգախոսի ներքո։
Երթի կազմեկրպիչներն են ՀՅԴ-ն, ՀՅԴ Երիտասարդական միությունն ու ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը։
