Ազատության հրապարակում մեկնարկել է երթը՝ ի հիշատակ «Հաց բերողի»
Ազատության հրապարակում մեկնարկել է երթը՝ ի հիշատակ «Հաց բերողի»:
Երթի մասնակիցների պահանջները երեքն են. պաշտոնից հեռացնել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, քրեական գործ հարուցել Արթուր Սարգսյանին երկրորդ անգամ կալանավորելու միջնորդություն ներկայացրած քննիչի եւ այդ որոշումը կայացրած դատավորի նկատմամբ։
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հրաժարականի պահանջը հանվել է ցուցարարների պահանջներից, քանի որ նշվել է, որ անձի կալանավորման հարցում Արդարադատության նախարարությունը դերակատարում չունի։
