Ազգային ժողովի պատգամավորն օրենսդիր մարմնում քարոզում է օրինականություն, իսկ փողոցում այլ բան է անում
Ազգային ժողովի պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը սիրում է ԱԺ բարձր ամբիոնից քարոզել, որպեսզի քաղաքացիները լինեն օրինապահ, հարգեն օրենքը և ոչ մի հակաօրինական գործողություններ չկատարեն։ Երեկ՝ օգոստոսի 16-ին, Երևան քաղաքի Թևոսյան փողոցում «մեծն» պատգամավորը Nissan մակնիշի 053 ՕՕ 01 համարանիշի ավտոմեքենան վարում էր առանց ամրագոտու, մինչդեռ պատգամավորը պետք է որ լավ իմանա, որ իրենց կողմից է ընդունվել այն օրենքը, երբ վարորդը պետք է ավտոմեքենան վարի՝ ամրագոտին կապած։ SHAMSHYAN.com-ը վստահ է, որ Երևանի Ճանապարհային ոստիկանությունն օպերատիվորեն կարձագանքի հրապարակմանը և օրենսդիր մարմնի բարձր ամբիոնից օրինականություն քարոզող պատգամավորին վարչական պատասխանատվության կենթարկի, ինչը դաս կլինի մյուս օրենսդիր, գործադիր մարմինների այն աշխատակիցներին, ովքեր կխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները։
