Ազգային ժողովում մեկնարկել է ռազմական դրության վերացման հարցով արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ
Ազգային ժողովում մեկնարկել է Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 27-ից հայտարարված ռազմական դրությունը վերացնելու հարցով արտահերթ նիստը: «Ռազմական դրությունը վերացնելու մասին» խորհրդարանի որոշման նախագիծ է ներկայացրել «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:
Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է ներկայացրել որոշման նախագծի վերաբերյալ:
Արտահերթ նիստում որոշման նախագծի քննարկման համար, անհրաժեշտ է, որ այն քվեարկությամբ ընդգրկվի նիստի օրակարգում: