Ազնավուրն ու Սոֆի Լորենը Մոսկվայում են (լուսանկարներ, տեսանյութ)
Այս գիշեր Շառլ Ազնավուրն ու Սոֆի Լորենը ժամանել են Մոսկվա։ Նրանք ներկա են լինելու «Ֆեդերացիա» հիմնադրամի բարեգործական միջոցառմանը։
Աստղերն օդանավակայանից դուրս են եկել վիփ-ելքից, որպեսզի խուսափեն մյուս ուղևորների ուշադրությունից:
Հայտնի է, որ բացի Լորենից և Ազնավուրից, բարեգործական միջոցառմանը ներկա կլինեն նաև Անասթեյշան և ֆրանսիացի դերասանուհի Օռնելա Մուտին։
