Ազովի ծովը կրկին դարձել է Ռուսաստանի ներքին ծովը. Շոյգու
Ազովի ծովը կրկին դարձել է Ռուսաստանի ներքին ծովը։ Այս մասին հայտարարել է ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն, որը գերատեսչության կոլեգիայի ընդլայնված նիստում զեկուցել է Ուկրաինայում հատուկ գործողության ձեռքբերումների մասին:
Նրա խոսքով՝ Արևմուտքը ձգտում է հնարավորինս հետաձգել ռազմական գործողությունները Ուկրաինայում՝ Ռուսաստանին թուլացնելու համար:
Շոյգուն հավելել է, որ 27 երկիր արդեն 97 միլիարդ դոլար է ծախսել Ուկրաինային զենք մատակարարելու վրա։