Բա մարդ էլ սեփական բոստանի պես մտնի հայրենի կառավարություն, ու մի Ամերիկա էլ չգնա՞...
Չնայած նրան, որ հայրենի խորհրդարանականներից շատերը իհարկե այս օրերին արդեն իսկ չեն էլ թաքցնում որ հոգնել են օրենսդրական ծանր աշխատանքից եւ շտապում են իրենց հանգիստը կազմակերպելու գործին, բայց արի ու տես, որ նրանցից շատերն էլ, ահավասիկ ՀՀԿ-ական պատգամավորուհի Ռուզաննա Մուրադյանը հայտարարում է, որ ինքը չի էլ հոգնել օրենսդրական գործունեությունից ու չգիտի թե ինչ է հոգնել ասվածը: Ավելին, ընդամենը մի քանի օր առաջ Ռուզաննա Մուրադյանը, լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում անկեղծացել էր, թե ինքը հայաստանյան հանգիստն է նախընտրում եւ տեղական որեւէ հանգստավայրից, նախնական, աչքի առաջ ունի Դիլիջանը կամ Ծաղկաձորը: Սակայն, մեզ հասած տեղեկությունների համաձայն, ՀՀԿ-ական տիկինը Երւանյան հանգիստն ու հրաշագեղ Դիլիջանն ու Ծաղկաձորը թողած, ասում են հասել է հեռավոր ԱՄՆ-ի օվկիանոսի ափերը, ուր տիկին պատգամավորուհին պատկերացնել կարելի է թե ինչ հանգիստ է կազմակերպելու իր չոր ու ցամաք աշխատավարձով...
Ինչեւէ, բուրժուական հաճույքներ անելուց հետո, մնում է պարզել, թե ի՞նչ միջոցներով է Ռուզաննա Խաչատրյանը հանգրվանել հեռավոր ԱՄՆ-ում, եւ թե վերջապես ի՞նչ ծրագրերի զարկ տվեց տիկնանց տիկին Մուրադյանը, երբ կառավարությունը որոշեց 20 մլն դրամ պետական դրամաշնորհ տրամադրել:
Բա մարդ էլ հայրենի սեփական բոստանի պես մտնի կառավարություն դուրս գա, ու մի Ամերիկա էլ չգնա՞...
