Բաբայանը եթերի ժամանակ դրանք որակել է «հեքիաթներ»...
Դատախազության դուռը բաց է. եթե կա սպանություն, բռնաբարվածներ թող դիմեն»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե իր կերպարը հաճախ ասոցացվում է բռնության, ուժի հետ, և մարդիկ վախենում են իրենից:
Նրա խոսքով՝ նման տեսակետները չեն համապատասխանում իրականությանը: Բաբայանը եթերի ժամանակ դրանք որակել է «հեքիաթներ»:
«Այդ ամենը ձեռնտու էր նրանց, ովքեր ցանկանում էին հաղթանակը սեփականաշնորհել, ովքեր հասկանում էին, որ պարոն Բաբայանի հետ հեշտ չէ աշխատել»,-ասել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սամվել Բաբայանի քաղաքական թիմը նույնպես մասնակցելու է Արցախում կայանալիք խորհրդարանական ընտրություներին:
Մանրամասները՝ տեսանյութում: