Բացի շաքարավազից՝ ամեն ինչ թանկանում է. Արմեն Պողոսյան
Հայաստանը ձու արտահանող երկրից վերջին ժամանակներս վերածվել է ձու ներկրող երկրի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը եւ հավելեց, որ մեզ մոտ բացի շաքարավազից՝ ամեն ինչ թանկանում է, մինչդեռ համաշխարհային շուկայում պարենամթերքի գինը 10-15 տոկոսով իջնում է: «Սննդի պետական տեսչությունը նախորդ տարի ձվարտադրող բոլոր ընկերություններին հավասարապես տուգանեց, ինչի արդյունքում փոքր ընկերությունները սնանկացան, միջինների ապրանքաշրջանառությունը կրճատվեց: Պետք է այնպես արվի, որ խոշոր տնտեսվարողները կուլ չտան ավելի փոքրերին: Չկա համապատասխան մարմինների օպերատիվ արձագանք »,- ասաց Արմեն Պողոսյանը եւ հավելեց, որ պատկան մարմիններն ու ՀԿ-ները պետք է համատեղ աշխատանք ծավալեն, որպեսզի հաճախակի ստուգումներ իրականացվեն:
