Բակո Սահակյանը մասնակցել է կապիտալ վերանորոգված զորանոցներից մեկի բացմանը
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 13-ին հանրապետության հարավային թեւում մասնակցել է Պաշտպանության բանակի զորամասերից մեկում կապիտալ վերանորոգված զորանոցի բացման հանդիսավոր արարողությանը, տեղեկացնում է ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Իր խոսքում Բակո Սահակյանը բանակաշինության եւ զինված ուժերի մարտունակության բարձրացման գործում առանցքային տեղ է հատկացրել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանը:
ԼՂՀ ղեկավարն ընդգծել է, որ պետությունը բարձր է գնահատում յուրաքանչյուր սպայի եւ զինվորի ավանդը մեր հանրապետության անվտանգության ապահովման մեջ:
Բակո Սահակյանը բարի ծառայություն, խաղաղություն ու բարօրություն է մաղթել զինվորներին եւ հրամանատարներին:
Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք:
%20-Info.jpg)
%20-Info.jpg)

