Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 2-ին հրավիրել է խորհրդակցություն` նվիրված մայրաքաղաք Ստեփանակերտում իրականացվող շինարարական աշխատանքներին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տարածած հաղորդագրությունից։ Հատուկ ուշադրություն է դարձվել քաղաքի ճարտարապետական տեսքի պահպանման, իրականացվող աշխատանքների անհրաժեշտ որակի ապահովման և վերահսկողության իրականացման հարցերին: Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին` վերոհիշյալ ուղղություններով աշխատանքների պատշաճ իրականացման կապակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
