Բալասանյանը ՀՎԿ-ին բերեց ավագանու նիստի
«Հրապարակ» թերթը գրում է.
Շուրջ 7-8 ամիս Գյումրու ավագանու նիստերը բոյկոտող երեք խմբակցություններից մեկը՝ «Հայկական վերածնունդը», երեկ ներկայացել է ավագանու նիստին։ «Բարգավաճ Հայաստան» եւ «ԳԱԼԱ» խմբակցությունները շարունակում են բոյկոտը։ «Դարձի» եկածները բացատրել են՝ պատճառն այն է, որ դատական գործընթացն ավարտվել է, բացի այդ՝ լսել են, որ քաղաքապետարանում ավագանու նիստերը բոյկոտողներին մանդատներից զրկելու որոշման նախագիծ է մշակվում։ Իսկ իրականությունն այն է, որ նրանք «համաձայնության» են եկել Բալասանյանների ընտանիքի հետ, եւ վերադարձն այնքան էլ անշահախնդիր չէ։ Երեկ նրանց ներկայությունից խիստ ոգեւորված քաղաքապետ Սամվել Բալասանյանը նիստի մեկնարկին ավետել է․ «ՀՎԿ-ն նիստին է եկել, Ավետիսն էլ տղա է ունեցել»։
մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
