Բամբասանքներն իրականանում են. Սամվել Կարապետյանը գնել է ՀԷՑ-ը. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Թերթի տեղեկություններով, ռուսական «Ինտեր ՌԱՕԵԷՍ»-ի կազմում գտնվող «Հայաստանի էլեկտրական ցանցերում»՝ ՀԷՑ-ում, ռուսական կողմի հրահանգով այս օրերին որևէ գործարք տեղի չի ունենում և «ընդունում-հանձնում» է ընթանում:
Մեր աղբյուրները հայտնում են, որ ՀԷՑ-ը գնել է «Տաշիր գրուպ» ընկերությունը, որի սեփականատերը ռուսաստանաբնակ խոշոր գործարար Սամվել Կարապետյանն է: ՀԷՑ-ի մամուլի պատասխանատու Նատալյա Սարջանյանը երեկ մեր թղթակցին ասել է, թե չի հաստատում մեր տեղեկությունները: Հարցին՝ կարո՞ղ է դուք պարզապես տեղյակ չեք, Սարջանյանը պատասխանել է. «Ես ինֆորմացիա չունեմ»»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
