1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Բանակ է գնում էլի նույն քյասիբը, գյուղացին․․․»

Նախկին հետախույզ, 47-ամյա Գևորգ Ազոյանը ապրիլյան բախումների ընթացքում ադրբեջանական անօդաչու սարքի իրականացրած պայթյունի հետևանքով խորը այրվածքներ է ստացել: Ըստ բժիշկների, այրվել է նրա մարմնի 30 տոկոսը՝ դեմքը, ձեռքերը, ոտքերը, մեջքին ու գլխին բազմաթիվ բեկորային վնասվածքներ կան:

Գևորգը պատմում է՝ կամավորներից բաղկացած իրենց ջոկատն ապրիլի 3-ին Սիսիանից նոր էր հասել Թալիշ, հավքատեղիներից մեկում էին, այնտեղից պետք է ուղևորվեին դիրքեր: Այդ վայրում իրենց հետ այլ զինծառայողներ էլ կային, երբ ադրբեջանցիները հեռակառավարվող անօդաչու սարքն ուղղել են իրենց վրա: Խորը այրվածքներ ստացած զինվորական թոշակառու փոխգնդապետը վերհիշում է՝ այդ պահին իր միակ խնդիրը տարածքում գտնվող երիտասարդ զինծառայողների կյանքը փրկելն էր, ասում է՝ վրան հագուստ էլ չէր մնացել, ամբողջն այրվել էր՝ «մի երկու երեխա կային, փորձել եմ մտցնել շենքի մեջ, մինչև փորձեցի անցնեմ էն կողմը, պայթավ: Իմ ամենամեծ ուրախությունս էդ էր, որ այդ երեխաները փրկվեցին»:

Զոհված ընկերների մասին հիշելիս 47-ամյա սպան արցունքները չկարողացավ զսպել, կինը կողքից հուշեց՝ ընկերների մասին չարժե խոսել: Հետախուզության համակարգում երկու տասնամյակ աշխատած փոխգնդապետը ընդգծում է՝ շատ կարևոր է, որ մեր բանակն էլ այդ անօդաչու սարքերից ձեռք բերի: Պատմում է՝ ադրբեջանցիները դրանցով նկարահանումներ էին իրականացնում, սարքն արձանագրում էր մարդկային կուտակումներն ու այդ տեղեկությունը հաղորդում հեռակառավարողին: Դրանից հետո հակառակորդը նռնականետով հարվածներ էր հասցնում նշված ուղղությամբ: Գևորգի խոսքով, ինքնաձիգ գրեթե չի օգտագործվել, հակառակորդը գործի է դրել ականանատերն ու հրետանին:

Ասում է՝ կարկուտի նման հրետակոծում էին, գլխին սաղվարտ է եղել, սակայն, դա էլ չի պաշտպանել բեկորային վնասվածքներից, վիրահատության ժամանակ գլխից նույնպես բեկորներ են հանել: Պատասխանելով այն հարցին, թե ինչու՞ մինչև հարձակումը հնարավոր չի եղել նախանշել հակառակորդի զորքերի և զինտեխնիկայի տեղաշարժը, որպեսզի, ինչպես զինվորներն են հաճախ ասում, չենթարկվեին անակնկալ հարձակման, երկարամյա հետախույզն ասաց՝ շատ նրբություններ կան, որոնց մասին չի ցանկանում խոսել:

Բայց մի բան, այնուամենայնիվ, նշեց, բանակը պետք է զտվի: «Որոշ գենսաստավից, որոշ մամայի բալաներից, ովքեր իրենց ծանոթ-քեռի-բարեկամի հաշվին դարձել են գնդապետներ, բայց կյանքում շտաբից դուրս չեն եկել: Դրանք պետք է քոքից մաքրվեն, այո, հենց ղեկավար կազմից, արդեն լճացել ա, պետք է մաքրվի, զտվի: Բանակում պետք է լինեն մարտունակ տղաներ: Բերում են մի հատ ջահել տղա են դնում՝ էս ինչ գեներալը քեռին ա, էս ինչ վարչության պետի ախպոր տղեն ա, քավոր, սանիկ, դե բնական ա՝ տենց էլ պետք ա լինի՝ կյանքում նախարարությունից դուրս չի եկել, հեռախոսով հրաման ա տալիս ․․․հլը մի հատ արի տես, ինչ հրաման տվել ես՝ արդյո՞ք դա բռնում ա էնտեղի աշխարհագրական դիրքին, կլինի-չի լինի․․․»,- ասում է նախկին զինվորականը:

Գևորգը հավելում է՝ ամենաշատը ցանկանում է, որ խաղաղություն լինի, սահմանը պահող երեխաները ողջ-առողջ վերադառնան իրենց տները: Զինվորականը զարմացած է, թե ինչ հերոսական սերունդ ունենք այսօր, այդ երեխաները մինչև վերջին շունչը պաշտպանել են իրենց դիրքերը՝ «ինչ դուխով տղերք են․․․»: Միևնույն ժամանակ, Գևորգն ընդգծում է՝ բանակում պետք է նաև հավասարություն լինի, հավասարապես ծառայեն բոլորի որդիները: Ասում է՝ իր մի եղբայրը ղարաբաղյան պատերազմում է զոհվել, Նիկոլ Դումանի Արջ Արմեն էին ասում, մյուս եղբորորդին այսօր նույնպես սահմանում է: «Բանակ է գնում էլի նույն քյասիբը, գյուղացին․․․»:

Մեր այցելության պահին Գևորգին նոր էին վերակենդանացման բաժանմունքից հիվանդասենյակ տեղափոխել: Նրան Ստեփանակերտից Երևանի Այրվածքաբանության կենտրոն ուղղաթիռով են հասցրել: Երևանում նա անվճար է բուժում ստանում: Հիվանդանոցի բժիշկները վստահեցրին, որ մինչև վերջ անվճար բուժում կիրականացվի:

Գևորգը 3 երեխա ունի, ավագ դուստրը 20 տարեկան է, որդին՝ 12, փոքր աղջիկը՝ 8 տարեկան: Նրանք Սիսիանում են, սպասում են ծնողների վերադարձին: Գևորգին խնամող կինը՝ Էլիկը չցանկացավ տեսանկարահանվել, ասաց՝ որևէ մեկից որևէ օգնություն չեն ուզում: Ամուսինն էլ խստիվ արգելել է՝ դժգոհել կյանքից ու որևէ մեկից օգնություն խնդրել: Միակ ցանկությունն է, որ ամուսինը մշտական եկամուտով աշխատանք ունենա: Գևորգի 100 հազար դրամ զինվորական թոշակով և իր՝ մանկապարտեզի դայակի 32 հազար դրամ աշխատավարձով գրեթե անհնար է ապրել:

azatutyun.am

 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan