Բանակում հոգեկան խնդիրներ ձեռք բերած Արթուրին ծեծել է հարբած հրամանատարը. քրգործը կարճվել է
Բանակում ծեծվելու հետեւանքով հոգեական խնդիրներ ձեռք բերած Արթուր Հակոբյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ հարուցված քրեական գործը կարճվել է հանցադեպի բացակայության պատճառով: ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին ծեծելու դեպքի առթիվ, 2015թ. նոյեմբերի 13-ին որոշում էր կայացվել քրեական գործ հարուցելու մասին, իսկ զինծառայող Արթուր Հակոբյանը ճանաչվել էր տուժող:
NEWS.am-ի հետ զրույցում Արթուրի հարազատները նշեցին, որ իրենց տեղեկացրել են, որ գումարտակի հրամանատար Ջիվան Մկրտչյանը, որն Արթուրի պատմելով իրեն ծեծի է ենթարկել, կապ չունի նրա ձեռք բերած հիվանդության հետ եւ բավականաչափ ապացույցներ չկան Արթուր Հակոբյանի պատմածները հիմնավորելու համար:
մանրամասն՝news.am-ում
