1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Բանակը բերեց համընդհանուր խմբվածության՝ համախմբվեցին քաղաքական ուժերը, լրագրողները, ողջ հայությունը

Սահմանին տիրող լարված իրավիճակն, ինչ խոսք, մտահոգում է բոլորիս, սակայն ինչպես ասում են՝ վախենալու կարիք չկա՝ սահմանին կանգնած են հայ անպարտելի զինվորները: Երիտասարդ սահմանապահ տղաների եւ հասարակության տարբեր շրջանակներում ձեւավորված հոգեբանական վիճակի վերաբերյալ, Fnews.am-ը զրուցեց հոգեբան Կարինե Նալչաջյանի հետ.
-Ոլորտի պատասխանատուները, փորձագետները բազմիցս ասել են, որ մեր երկիրը դեռևս պատերազմի մեջ է և զինադադարը պետք չէ շփոթել կայուն խաղաղության հետ: Ամեն պահ հնարավոր են զարգացումներ, որոնք մեզ համար ավելի շոշափելի և ընկալելի կդարձնեն պատերազմական իրավիճակի մեջ լինելու փաստը: Վկա` վերջին օրերի իրադարձությունները:
Իրողությունն այն է, որ թշնամին պարբերաբար մեծացնում է սահմանային լարվածությունը: Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը դեռ չի մարսել Արցախյան պատերազմում իր կրած պարտությունը և սնապարծ կեցվածքով տարիներ շարունակ մեզ հետ խոսում է սպառնալիքների անհեթեթ լեզվով: Ուր որ է կհասնեն Զանգեզուր ու Մեղրի, իսկ Երևանը գրավելը մի քանի օրվա գործ է և, ընդհանրապես, շուտով մեզ բոլորիս ջնջելու են երկրի երեսից: Երևակայության այս թռիչքներով տոգորված վարչակազմը ոչ միայն իր ժողովրդին ներքաշում է այդ անհեթեթության մեջ, այլև, ինչպես երևում է, ինքը ևս ընկնում է իր իսկ կողմից ստեղծած ստի ու խաբեության ծուղակը: Ստախոսությունը մի հետաքրքիր հոգեբանական առանձնահատկություն ունի: Բանն այն է, որ ստախոսն ինքն աստիճանաբար սկսում է հավատալ իր հնարած ստերին: Ադրբեջանի պարագայում ակնհայտ է հոգեբանական այս օրինաչափության առկայությունը, որը և մեծացնում է արկածախնդրության գնալու հավանականությունը: Բացի դրանից, սեփական ժողովրդին ստի ու խաբեության մեջ տևականորեն պահել կարողանալու համար այդ երկրի ղեկավարությանը հարկավոր է ժամանակ առ ժամանակ սահմանային միջադեպեր հրահրել. դեմքը պահելու խնդիր պետք է լուծել: Այսինքն, հակառակորդի կողմից հարձակողական գործողությունները սպասելի են և հոգեբանորեն պատճառաբանված: Այլ հարց է, որ մեր բանակը իր կազմակերպված ու հմուտ գործողություններով արագ սթափեցնում և իրականություն է վերադարձնում ադրբեջանցի թուրքին:
Ընդհանրապես, ազգամիջյան հարաբերություններում հարկավոր է հաշվի առնել ազգային բնավորության հանգամանքը: Ազգային բնավորության գծերը բավականին կայուն հոգեբանական կազմավորումներ են և թուրքը բացառություն լինել չի կարող: Թուրքին բնորոշ հատկություններ կան և ժամանակ առ ժամանակ որոշակի իրողություններ մեզ համառորեն հիշեցնում են այդ մասին: Ցավոք սրտի, մեզանում դեռ կան մարդիկ, ովքեր թրքասիրության քարոզներ են կարդում, փորձում են մեզ համոզել, որ ժամանակները փոխվել են, թուրքերն արդեն առաջվանը չեն: Սա ինքնախաբեություն է և թուրքն ինքը ժամանակ առ ժամանակ ապացուցում է, որ ոչինչ էլ չի փոխվել: Տեսեք, ցեղասպանությունից 83 տարի անց` մենք Սումգայիթ տեսանք, որոշ ժամանակ անց` տեսանք, որ Եվրոպայի կենտրոնում հայ են կացնահարում, օրեր առաջ էլ տեսանք, թե մեր գերու հետ ինչպես վարվեցին…. Այսինքն, որպեսզի մենք կարողանանք ճիշտ հարաբերվել մեր թշնամու հետ, պետք է հաշվի առնենք նրա ազգային բնավորությունը: Պետք է հաշվի առնենք նաև, որ Ադրբեջանի ղեկավարության հայատյաց քարոզչության հետևանքով այդ երկրում ատելությանունը ամեն հայկականի հանդեպ այն աստիճան է մեծացել, որ ստացել է ախտաբանական բնույթ: Թշնամին անսահման ատելությամբ է համակված մեր նկատմամբ: Սա պետք է իմանա յուրաքանչյուր հայ: Եթե սահմանին կանգնած մեր զինվորը սա չհիշի` չի կարող պաշտպանել ոչ իրեն, ոչ էլ հայրենիքը: Բարեբախտաբար, կյանքը ցույց է տալիս, որ մեր զինվորականությունը զգոն է և իրատես:
Գիտեք, երբ մեր զինվորական ղեկավարությունը մեզ պարբերաբար վստահեցնում էր, որ մեր բանակը մարտունակ է, ոմանք մինչև վերջերս թերահավատորեն էին մոտենում այդ խոսքերին: Սակայն, երբ եկավ պահը մարդիկ զգացին, որ մեր բանակն ունակ է անառիկ պահել սահմանները, որ մեր դիրքապահ տղաներն իրոք հզոր են ու հերոսաբար կարող են կռվել ու ոչնչացնել նույնիսկ հակառակորդի հատուկ պատրաստություն անցած զինծառայողներին: Տեսնելով այս ամենը մեզանից յուրաքանչյուրի համար միանգամայն իրատեսական է դառնում մեր պաշտպանության նախարարի ուղերձում առկա այն գաղափարը, որ հնարավոր է փոքր ուժերով մեծ խնդիրներ լուծել: Այսինքն, մեզ համար հասկանալի է դառնում, որ այս գաղափարը ոչ թե բարի ցանկությունների ոլորտից է, այլ ծրագրային դրույթ, որի ուղղությամբ գործնականում աշխատանքներ են տարվել:
-Իսկ ի՞նչ կասեք այս համատեքստում սոցիալական ցանցերի եւ ԶԼՄ-ների կատարած աշխատանքի վերաբերյալ:
-Ուշադրությամբ հետևել եմ ոչ միայն նախորդ շաբաթվա սահմանային իրադարձություններին, այլև ԶԼՄ-ներում դրանց լուսաբանմանը: Ի դեպ, սոցիալական ցանցերը նույնպես հոգեբանի համար ուսումնասիրության կարևոր տիրույթ է, քանի որ մարդկանց տրամադրությունները, դիրքորոշումները դիտարկելու շատ լավ հնարավորություն է տալիս: ԶԼՄ-ների աշխատանքը, խոշոր հաշվով, ես կորակեի մեկ բառով` պատասխանատու: Կարևոր մի հանգամանք ևս: Այս օրերին մենք վկան եղանք ազգային համախմբվածության մի դրսևորման, որը մեր ազգի համար բացառիկ նշանակություն ունի: Ես կրկին պետք է մեջբերում անեմ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի ուղերձից. “եկել է ժամանակը` համաժողովրդական միասնության միջոցով հերթական անգամ հաղթանակի հասնելու”: Այս օրերին մենք շոշափելի կերպով մեր կյանքում զգացինք այդքան բաղձալի համաժողովրդական միասնության ներկայությունը: Ու դրա համար մենք պարտավոր ենք մեր բանակին, սահմանը թշնամու ոտնձգություններից այդքան խիզախորեն պաշտպանող մեր զինվորներին: Զինվորականությունն է, որ իր վճռական, հավասարակշիռ, բանիմաց գործողություններով ու բարձր մարտական ոգով մեզ բերեց ազգային համախմբվածության այս ցանկալի վիճակին, որը պահպանելու հարցում մտահոգ պետք է լինենք յուրաքանչյուրս: Հոգեբանական վերելքի տրամադրություններն ակնհայտ են բոլորի մոտ՝ հայ զինվորի, հրամանատարների, լրագրողների, քաղաքական գործիչների և ընդհանրապես` Արցախի, Հայաստանի, Սփյուռքի հայության շրջանում: Իսկ ինչ վերաբերվում է թշնամուն, ապա ասեմ, որ ադրբեջանական իշխանությունների և խեղաթյուրված ընկալումների գերին դարձած ադրբեջանական հասարակության համար այս սառը ցնցուղը սթափվելու լավ առիթ է:
Մենք պետք է շատ լավ հասկանանք, որ պատերազմը միայն բանակին չի վերաբերում, որ մենք բոլորս ներքաշված ենք պատերազմի մեջ: Այս կռվի մեջ մեզանից յուրաքանչյուրն իր դերն ունի կատարելու: Այս իմաստով հոգեբանի աշխատանքը նույնպես շատ կարեւոր է: Ասեմ, որ այդ կարևորության գիտակցումը կա և դրա վկայությունն է այն, որ մենք բանակում վաղուց է, ինչ զորային հոգեբաններ ունենք: Այդուհանդերձ, բանակում հոգեբանի դերի և մասնագիտական աշխատանքի որակի բարձրացման ուղղությամբ աշխատանքի անհրաժեշտություն կա:
Այս առումով` կարեւոր եմ համարում վերջերս տեղի ունեցած մի իրադարձություն. Եվրոպական տարածաշրջանային ակադեմիան, արձագանքելով նախարար Օհանյանի ուղերձին, հանդես եկավ զորային հոգեբանների հետ մասնագիտական սուպերվիզիաներ անցկացնելու նախաձեռնությամբ: Խոսքը զինծառայողների հետ անհատական հոգեբանական աշխատանքի իրականացման շրջանակներում մասնագիտական քննարկումների և ուղղորդում տալու մասին է: ԵՏԱ-ի և ՀՀ Պաշտպանության նախարարի միջև համաձայնությունը կայացված է և առաջիկայում մենք կայուն պարբերականությամբ` ամիսը մեկ անգամ, կայցելենք զորամասեր, տեղում հանդիպումներ կունենանք զորային հոգեբանների հետ, կքննարկենք առանձին զինծառայողների հետ կապված, մասնագիտական լուծումներ պահանջող կոնկրետ խնդիրներ և կիրականացնենք ուղղորդող մասնագիտական խորհրդատվություն: Նշեմ, որ այս աշխատանքը կկատարվի հասարակական հիմունքներով, առանց դրամական փոխհատուցման:
Սոսե Չանդոյան

 

 

 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan