Բանակը չի հանձնի, դե ի՞նչ, Օնիկ. Նիկոլը բոլորիդ արե՛ց. դրեց ձեր ուսադիրների վրա
Ռուսաստանաբնակ մեդիամագնատ, հայկական արմատներ ունեցող Արամ Գաբրիելյանովը տելեգրամի իր էջում գրել է․
«Հայոց բանակի գլխավոր շտաբի նախկին պետին ուզում եմ ասել. Օնիկ, հիշիր «Արարատ Հայաթ» հյուրանոցի համարում մեր դեմ առ դեմ զրույցը։ Ամեն ինչ եղավ ճիշտ այնպես, ինչպես ես կանխատեսել էի ձեզ համար:
Միակ բանը, որում ես սխալվում էի, այն էր, որ Նիկոլն այս ամենն արել է իմ կանխատեսածից վեց ամիս շուտ։ Իսկ դուք փորձեցիք ինձ բացատրել այն օրենքների մասին, որոնք Նիկոլը չի խախտի։ Այն մասին, որ Նիկոլը չի համաձայնի հանձնել Արցախը։ Բանակը չի հանձնի, դե ի՞նչ, Օնիկ։ Նիկոլը բոլորիդ արե՛ց. դրեց ձեր ուսադիրների վրա։
Իսկ նրանք, ովքեր չեն հանձնվել, բանտ են նստում։ Այնպիսիք, ինչպիսին է հերոս գեներալ Խաչատուրովը։ Հիմա ապրիր դրանով, Օնիկ»։