Բանդա ա, է՜...Մանվել Գրիգորյանը՝ ՀՀԿ-ականներին.VIDEO
Այսօր, ՀՀ ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց ՀՀԿ պատգամավոր Գևորգ Կոստանյանը:
Ընտրությանը մասնակցեց 105 պատգամավորից 93 -ը: ՀՀԿ պատգամավոր Գևորգ Կոստանյանի թեկնածությանը հանձնաժողովի նախագահի թեկնածուի պաշտոնում կողմ էր քվեարկել 63 պատգամավոր, դեմ՝ 30»:
Նկատենք, որ իրենց ոճի մեջ քվերակությանը մասնակցելու եկավ գեներալիտետը, իսկ Մանվել Գրիգորյանը, մինչ քվեարկելը, միանգամից տեսնելով մի խումբ ՀՀԿ-ականների, արձագանքեց. "Հլա նայ, բանդա ա է՜…" Այնուհետեւ, դառնալով «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանին հարցրեց, թե. «Արամ ջան, էս Ձեր տեղն եկեն քվեարկեր են, հա՞ »:
Մանրամասները՝ Տեսանյութում:
