«Բանդայի գործով» վերաքննիչ բողոք է ներկայացվել.
«Առավոտ»-ը գրում է, որ «բանդայի գործով» երկարատև ազատազրկման դատապարտված Արտուշ Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել:
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն ապացուցված է համարել, որ հանցախումբը ստեղծվել և ղեկավարվել է գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակումներ իրականացնելու համար:
Դատարանը եկել էր այն եզրահանգման, որ հանցախումբը ղեկավարողը՝ տվյալ դեպքում Արտուշ Հակոբյանը, սահմանել է որոշակի կանոններ, որոնց պահպանմամբ՝ հարձակմանը մասնակցած հանցախմբի մյուս անդամները իրականացրել են ավազակային հարձակումներ:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» օրաթերթի` 07.02.2015թ. համարում:
