Բանտն ունի «մեկ թերություն»՝ այնտեղ պակասում է Միխեիլ Սաակաշվիլին. Ղարիբաշվիլի
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ռուսթավի քաղաքի նորացված, ցածր ռիսկայնությամբ թիվ 16 բանտի բացման արարողության ժամանակ հայտարարել է, որ այն համապատասխանում է միջազգային չափորոշիչներին, փոխանցում է Sputnik-Georgia-ն:
«Բազում տարիներ այստեղ՝ հենց այս բանտում, գրանցվել են կտտանքներ, բռնաբարություններ, սպանություններ, անմարդկային վերաբերմունք։ Մենք վերջակետ ենք դրել բանտերում անմարդկային վերաբերմունքին և գործնականում իրականացրել ենք այդ համակարգի հեղափոխական վերակազմավորում»,- հայտարարել է նա։
Վարչապետի խոսքով՝ Ռուսթավիի բանտում իրենց պատիժն են կրում ավելի պակաս վտանգավոր բանտարկյալները, որոնք ապացուցել են, որ գնում են ուղղման ճանապարհով։ Դրա հետ մեկտեղ Ղարիբաշվիլին ընդգծել է, որ բանտն ունի «մեկ թերություն»՝ այնտեղ պակասում է Միխեիլ Սաակաշվիլին։
