Բաքվի կենտրոնում օտարերկրացու են ծեծել
Բաքվի կենտրոնում՝ Իչերիշեհերի տարածքում, հարձակում է իրականացվել օտարերկրացու վրա. հայտնում է Milli.az-ը: Իրավապահների խոսքերով՝ անհայտ անձինք հարձակվել են Բրիտանիայի 47-ամյա քաղաքացի Լայլե Գրուբոնի վրա, դաժանաբար ծեծել նրան և գողացել դրամապանակը, որում մոտ 700 դոլար է եղել:
